Դեպի վեր

Նիկոլ Փաշինյանի «ես»-ը պետք է «մենք»-ի փոխվի. Արամ Մանուկյան

1in.am12/10/2019, 6:18

Նիկոլ Փաշինյանի «ես»-ը պետք է «մենք»-ի փոխվի. Արամ Մանուկյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

– Երևի գիտեք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեղադրող դատախազի կողմից դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը, իսկ դա կարծես էական հանգամանք է՝ դատելով լրատվամիջոցների և վերլուծաբանների արձագանքից: Ի՞նչ է փոխում այդ քայլը նախկին նախագահին վերաբերող գործում:

– Անշուշտ, կարևոր է: Մի քանի բան բացահայտվեց ինձ համար. նախ, որ այդ դատավորը գլուխն ազատեց, ինչ քայլ էլ աներ, իր բարձրացրած քարն ընկնելու էր իր ոտքին, պլստաց, խուսափեց, ասաց՝ ես այդ թնջուկի լուծմանը մեջ մասնակից չեմ, գնաց: Եվ երկրորդ՝ իրավական առումով նա ընդունեց դատախազների փաստարկը՝ մեղադրանքը, որ ինքը մասնակից է եղել այն փաստաթղթի ստեղծմանը, որի մասին խոսվում է՝ Ռոբերտ Քոչարյանի ազատման փաստաթղթի հեղինակն է: Ինքնաբացարկն այդ հիմքով էր: Բոլոր դեպքերում սա նշանակում է, որ Ռ. Քոչարյանի կողմից ճնշման այդ տարբերակն այս դատարանի վրա չաշխատեց:

– Այսինքն՝ երևույթն ինքնին պոզիտիվ է:

– Այո՛: Եթե դատավորն ընդունել է, որ եղել է Քոչարյանի ազատման փաստաթղթի հեղինակներից մեկը, դա արդեն փաստ է, որ եղել է ճնշում այն կողմից, և այն, որ նա հրաժարական տվեց, ես համարում եմ պոզիտիվ երևույթ:

– Դատավարությունը կվերսկսվի 2020թ. հունվարի 9-ից, և մեծ է հավանականությունը, որ կլինի միջնորդությունների նոր խմբաքանակ: Այդպես էլ պատկերացնո՞ւմ էիք, որ կլինի:

– Այո, իհարկե, կլինեն միջնորդություններ, նույն ռազմավարությունը շարունակվում է՝ ձգել, ձգել մինչև իրավիճակի փոփոխություն: Նրանց հույսը, այսպես ասած, պարտիզանական հարվածների միջոցով, վերնատնային ընդդիմադիր բաներ կազմակերպելով և տարբեր օղակներ, խողովակներ ու լրատվամիջոցներ օգտագործելով՝ խնդիրներ առաջացնելն է, ժամանակ շահելը, որպեսզի մոտեցնեն այն պահը, երբ իշխանությունները չեն ունենա անհրաժեշտ վստահություն, բարձր վարկանիշ և պատգամավորների անհրաժեշտ քանակ խորհրդարանում, և այդ ժամանակ կփորձեն միավորվել, անցնել հակահարձակման: Սա պետք է իշխանությունները հաշվի առնեն և պահպանեն իրենց հեղափոխական գործընթացը, պետք է ժողովրդի այն բարձր տոկոսին, որն իրենց դարձրել է իշխանություն, վերածեն իշխանական պոտենցիալի, ունենան վստահելի, օրենքի ազդեցությամբ աշխատող, ոչ թե ազդեցությունների տակ աշխատող դատարան, խորհրդարան, Սահմանադրական դատարան, մամուլ և այդ գործընթացը պետք է շարունակվի: Մասնավրապես ՍԴ-ի հետ կապված իմացանք, որ Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ընդունել է 2019թ. հռչակագիրը, որով նաև Հայաստանի իշխանությանը կոչ է անում շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան: Պարզ լեզվով ասած՝ հետևյալն է՝ էլ ինչ եք ուզում, որ միջազգային կառույցները ձեզ համար անեն, որ դուք ՍԴ հարցը լուծեք: Արդարադատության նախարարը ակնհայտ արձանագրում է ՍԴ ճգնաժամը: Եղբա՛յր, եթե այդ ճգնաժամը փաստ է, մեր ցանկություններից, կամքից, ճաշակից անդին կա ճգնաժամը, ուրեմն ո՞վ պետք է դա արձանագրի, այս պահին դեռևս իշխանությունը, մասնավորապես խորհրդարանը չի արձանագրել ՍԴ ճգնաժամը: Եթե չես դիագնոզել, չես ասել, որ կա այդ հիվանդությունը, ինչպե՞ս կարող ես բուժել:

– Այդ հիվանդությունը բուժելու համար առաջարկվում է վաղ կենսաթոշակի օրինագիծը:

– Եթե երկու հոգին ընդունեն, մյուսները՝ ոչ, դրանով կլուծվի՞ ՍԴ ճգնաժամը, ոչ:

– Կառավարությունն ասում է՝ չենք կարող չօգտվել այդ մարդասիրական տարբերակն առաջարկելուց:

– Մինչև այս տարբերակը կիրառեն, հետո արդարադատություն իրականացնեն, հետո այս ամենը անցումային արդարադատության մեջ տեղավորեն, գնացքը կգնա, ռեյտինգը, բնականաբար, իջնելու է, ով էլ լինի իշխանության, նրա վարկանիշը աստիճանաբար իջնում է, առավել ևս 700 000 աղքատ քաղաքացի ունեցող երկրում, սա կախված չէ Փաշինյանից, նրա խելքից, ունակություններից, թիմից, ցանկացած իշանություն տարիների ընթացքում կորցնում է իր ռեյտինգը: Բայց եկեք արձանագրենք, որ այսօր այս իշխանությունը բացի ռեյտինգից, ուրիշ բան չունի. չունի ռազմավարություն, ունի խորհրդարան, որի անդամները խարխուլ իդեոլոգիայի կրողներ են, և այս թիմի բագաժը, կառուցվածքը ինստիտուցիոնալ չէ: Բոլորը գիտեն, որ այսօրվա իշխանությ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր