Դեպի վեր

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի տեխնոլոգիական ապագային վերաբերող քննարկման մասնակիցներին

b24.am06/12/2019, 1:48

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի տեխնոլոգիական ապագային վերաբերող քննարկման մասնակիցներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի և Հայ բարեգործական ընդհանուր միության կազմակերպած «Հայաստանի տեխնոլոգիական ապագան. ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հիմնախնդիրները և հնարավորությունները» քննարկման մասնակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը Հանրապետության նախագահին հայտնել են, որ մտադիր են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրեր իրականացնել և ցանկություն են հայտնել լսել նրա կարծիքը: Նրանք հույս են հայտնել, որ նախագահ Արմեն Սարգսյանն իր փորձառությամբ կաջակցի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացմանը:

Հանրապետության նախագահը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանին երկար տարիների նվիրված աշխատանքի համար, ինչպես նաև շնորհավորել այդ պաշտոնում ընտրված Կարին Մարկիդեսին՝ արդյունավետ աշխատանք մաղթելով նրան:

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կրթական և տեխնոլոգիական զարգացումն ու նորարարություններն իր համար առաջնահերթ հարցերից են, ուստի պատրաստ է լիակատար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD476.5479
EUR536541
RUR7.487.56
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր