Դեպի վեր

Արշակ Հակոբյանի մեղադրանքը հաստատվել է. նա օրինականացրել է շուրջ 400 մլն դրամի ապօրինի գույք

armtimes.com03/21/2023, 9:24

Արշակ Հակոբյանի մեղադրանքը հաստատվել է. նա օրինականացրել է շուրջ 400 մլն դրամի ապօրինի գույք

Հիմնավորվել է, որ 1997-2011 թթ. Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թթ. Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի և բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Հ.-ն (Արշակ Հակոբյան) պաշտոնները զբաղեցնելու ընթացքում ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, զբաղվել կոռուպցիայով, որի հետևանքով թաքցրել և խեղաթյուրել է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումն ու պատկանելությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք:

Այս մասին հայտնում են հակակոռոպցիոն կոմիտեից՝ տեղեկացնելով նախաքննության ավարտի մասին:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2008-2010 թթ. ընթացքում Ա. Հ.-ն ձեռք է բերել «Ուրբանիզմ-Պետրոլ» ՍՊ ընկերության 100% տոկոս բաժնեմասը և այն, իրավաբանորեն հաշվառելով նախկինում որևէ բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած կնոջ և անչափահաս որդու անվամբ, նրանց միջոցով փաստացի մասնակցել է ընկերության կառավարմանը: Այդ և ենթադրյալ այլ անօրինական գործունեության արդյունքում ստացված գումարների իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու նպատակով՝ Ա. Հ.-ն 2011 թ. ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող 75 մլն ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույք, որի առուվաճառքի պայմանագրում նշվել է գույքի մտացածին արժեք՝ 3 մլն ՀՀ դրամ: Բացի այդ, Ա. Հ.-ն 2012 և 2013 թթ. համապատասխանաբար 120 մլն ու 204 մլն 250 հազար ՀՀ դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան և Հանրապետության փողոցներում գտնվող անշարժ գույքերը, իսկ 2014 թվականին 144 մլն 375 հազար դրամով՝ «ՕՎՍԱՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը:

Գիտակցելով, որ հիշյալ գույքերի արժեքները շեշտակիորեն գերազանցում են իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները` Ա. Հ.-ն դրանք նվիրատվության և առուվաճառքի ձևական պայմանագրերով օտարել է ընտանիքի անդամներին ու մտերիմ անձանց` այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական պատկանելությունը:

Այսպիսով՝ հիմնավորվել է, որ Ա. Հ.-ի կողմից օրինականացվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 ՀՀ դրամ և 75 մլն ՀՀ դրամ արժեքով անշարժ գույք:

Բացի այդ, Ա. Հ.-ն, ով փաստացի կատարել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վ. Գ.-ի անվտանգության ծառայության ղեկավարի գործառույթները, 2013-2014 թթ.-ին Վ. Գ.-ի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ օրինականացրել է վերջինիս կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներով գնված գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով գույքի ծագման աղբյուրը, իրավունքներն ու պատկանելությունը:

Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր