Դեպի վեր

Բաքուն և Աշխաբադը համաձայնության եկան Կասպից ծովի վիճելի հատվածի հանքավայրի շահագործման հարցում

azatutyun.am01/23/2021, 4:18

Բաքուն և Աշխաբադը համաձայնության եկան Կասպից ծովի վիճելի հատվածի հանքավայրի շահագործման հարցում

Ադրբեջանն ու Թուրքմենստանը համաձայնության եկան Կասպից ծովում երկու երկրների սահմանին ընկած ածխաջրածնային խոշոր հանքավայրի շահագործման հարցում, որը ավելի քան երեք տասնամյակ վիճաբանության առարկա էր։ Այս հանքավայրի պաշարները գնահատվում են 50-ից 100 միլիոն տոննա նավթ և 30 միլիարդ խորանարդ մետր գազ։

Բաքուն և Աշխաբադը երեկ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին` համատեղ հետախուզել ու շահագործել այդ հանքավայրը։ Փաստաթուղթը ստորագրեցին երկու երկրների արտգործնախարարները։

Հուշագագիրը ստորագրելու կապակցությամբ Ադրբեջանի ու Թուրքմենստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հեռավար տեսակոնֆերանս ունեցան` ջերմորեն շնորհավորելով միմյանց։ Պատմական գնահատելով փաստաթղթի ստորագրումը` Բերդիմուհամեդովն ասել է, որ այն սկզբունքային նոր փուլ է Կասպից ծովում Թուրքմենստանի ու Ադրբեջանի էներգետիկ համագործակցության համար, որը արտասահմանյան խոշոր ներդրումների նոր հոսքեր կբացի, ուժեղ թափ կհաղորդի երկու երկրների տնտեսության զարգացմանը, նոր աշխատատեղեր կբացվեն։

Նա հիշեցրել է, որ այդ հանքավայրը համատեղ շահագործելու հարցի շուրջ համաձայնության էին եկել 2020-ի մարտին Բաքու կատարած իր այցելության ընթացքում և որոշել էին հանքավայրի անունը Դոսլուգ դնել, հայերեն թարգմանած՝ բարեկամություն։ Նախկինում այդ հանքավայրին Ադրբեջանը Քյափազ էր անվանում, իսկ Թուրքմենստանը՝ Սերդար։

Իլհամ Ալիևը ևս հուշագրի ստորագրումը պատմական է համարել, Թուրքմենստանի նախագահին եղբայր է ասել, ափսոսանք հայտնել, որ համավարակի պատճառով ֆիզիկապես ներկա չեն փաստաթղթի ստորագրման արարողությանը։ Նա նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքմենստանը Կասպից ծովում առաջին անգամ համատեղ աշխատանքի են անցնում էներգետիկ հանքավայր շահագործելու համար, որը կնպաստի երկու երկրների և հարևանների էներգետիկ անվտանգությանը, արտահանման մեծ հնարավորություններ կբացի, կբարձրանա թուրքմեն ու ադրբեջանցի ժողովուրդների բարեկեցության մակարդակը։

Այս հանքավայրը հայտնաբերվել է դեռ 1959 թվականին, 1986-ին այստեղ հորատման աշխատանքներ են կատարվել, բայց Խորհրդային Միության փլուզումից հետո երկու անկախ երկրների միջև տարաձայնություններ էին առաջացել:

1997 թվականին Ադրբեջանը հանքավայրի համատեղ շահագործման շուրջ պայմանագիր էր ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր