Դեպի վեր

Որքան գումար է ծախսվել մայրաքաղաքում 2500 ծառ փոխարինելու համար և ինչ է արվում կտրված ծառերի փայտը

armtimes.com03/30/2023, 11:42

Որքան գումար է ծախսվել մայրաքաղաքում 2500 ծառ փոխարինելու համար և ինչ է արվում կտրված ծառերի փայտը

Վերջին օրերին հասարակության շրջանում և օնլայն տիրույթում ամենաքննարկվող բաներից մեկը մայրաքաղաքում իրականացվող ծառահատումներն են, որոնց մի մասը փոխարինվելու են սակուրա տեսակի ծառերով:

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով՝ պատճառներից մեկն այն է, որ լրատվամիջոցներում հատուկ՝ ուղղորդված մարդիկ խեղաթյուրում են իրականությունը. «Նշում են, որ հարյուր քանի միլոն տվել ձեռք են բերել 100 հատ սակուրա: Շատ կարևոր է, որ այդ հարյուր քանի միլիոնը տվել ենք 2500 ծառ ձեռք բերելու համար, որոնց մատակարարումները դեռ չի ավարտվել: Դրանցից ընդամենը 150 են սակուրա՝ նախատեսված Մոսկովյան փողոցի, օղակձև այգու և տարբեր պուրակների համար:

«Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրենը նաև մանրամասնում է, թե ինչու Սակուրա ու հենց Մոսկովյան փողոցում:

«Ճարտարապետների և դիզայներների տեղադիտման և չափումների արդյունքում պարզվեց, որ փողոցի լայնությունը ծառի բնաբաժակից մինչև շենքի պատը կազմում է մետրից, 1.20 սանտիմետր, ուստի հանձնաժողովն անմիջապես որոշեց, այդտեղ կա՛մ պետք է տնկվի համեմատաբար փոքր սաղարթով ծառ, կա՛մ ընդհանրապես չտնկվի:
Այդ ծառերի երկու թեկնածություն առաջարկվեց, մեկը սակուրաները, մյուսը՝ գնդաձև կատալպաները: Եվ քանի որ մոսկովյան փողոցի մի մասը՝ Սարյան գնացող հատվածը արդեն իսկ պատված է սակուրաներով և քանի որ մենք ուզում ենք գրագետ կանաչապատում իրականացնել, ապա որոշումը դեպի սակուրա հանգեցրեց»,- նշում է Բեգոյանն ու հավելում, որ ըստ դիզայներների և ճարտարապետների բերած երրորդ փաստարկի, սակուրան վարդագույն ծաղիկներ ունի և տեղին կլինի վարդագույն քաղաքը նախագծող ճարտարապետի արձանի դիմացի փողոցը պատված լինի ծառերով, որոնք ծաղկման շրջանում գեղեցիկ վարդագույն տեսք կհաղորդեն այդ հատվածին:

Բեգոյանը նաև շեշտում է, որ այդտեղ ավելի մեծ սաղարթով ծառեր տնկելը անգրագիտություն է, քանի որ մեծ սաղարթով ծառն ունի ավելի հզոր արմատային համակարգ և շենքից մեկ մետր հեռավորության վրա տեղադրելու դեպքում այդ ճարտարապետական մեծ նշանակություն ունեցող շենքերի հիմքերը մի քանի տարուց կքանդվեն:

«Կանաչապատման և շրջակա միջ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր