Դեպի վեր

ԵՊԲՀ-ն շարունակում է ժողովրդի առողջության պահպանմանն ուղղված կարևոր առաքելությունը. Արմեն Մուրադյան

armenpress.am04/25/2022, 6:18

ԵՊԲՀ-ն շարունակում է ժողովրդի առողջության պահպանմանն ուղղված կարևոր առաքելությունը. Արմեն Մուրադյան

Արդեն 100 տարի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը իրականացնում է մեր երկրի համար շատ կարևոր և անփոխարինելի առաքելություն: Պատրաստելով լավագույն բժիշկ- մասնագետներին՝ ավելի քան մեկ դար է ապահովում է բնակչության առողջությունը:

Մեկդարյա բուհի հաջողությունների, իրականացված բարեփոխումների, ծրագրերի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրույցել է ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի հետ:

-Պարոն Մուրադյան, հաշվի առնելով Երևանի պետական բժշկական համալսարանի բարձր վարկանիշն ու պահանջված լինելու փաստը, թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի շրջանավարտների շրջանում, ո՞րն է հաջողության գաղտնիքը:

- Տարիներ շարունակ մեր երկրում եղել է բժշկական համալսարանի սուր անհրաժեշտություն և ստեղծվելուց հետո արդեն 100 տարի մենք եղել ենք ամուր կանգնած մեր ժողովրդի թիկունքին: Այս բուհում բոլոր ժամանակներում որպես կանոն աշխատել է շատ ամուր և կուռ թիմ: Այսօր էլ այս բարդ ժամանակահատվածում, երբ կարծես, արժեհամակարգ և աշխարհակարգ է փոխվում, բժշկական համալսարանը, մնալով հավատարիմ իր կողմից ձևավորած սկզբունքներին, շարունակում է ժողովրդի առողջության պահպանմանն ուղղված առաքելությունը: Եվ, իհարկե, թիմի ամբողջականությունը և նվիրվածությունը գործին հստակ արդյունավետություն է ապահովում: Կարծում եմ, թե՛ նպատակը, թե՛ այդ նպատակը իրականացնող թիմը կարողացել են ստեղծել այդ հաջողության բանաձևը:

-Կրթության որակի բարելավման ուղղությամբ ի՞նչ առանցքային աշխատանքներ ու ծրագրեր կնշեք թե՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմի, թե՛ ենթակառուցվածքների տեսանկյունից:

Բուհի հանդեպ պահանջը, որը ձևավորված է համաշխարհային բժշկական համայնքի կողմից, հանդիսանում է մշտական զարգացման ձևավորած պահանջարկ: Լրջագույն ծրագրերից է հավատարմագրման, միջազգայնացման գործընթացի իրականացումը: Կարծում եմ բուհի ամենամեծ ծրագիրը պետք է լինի միջազգային դաշտում միջազգայնացման գործընթացին համահունչ բարեփոխումները, որը հնարավորություն կտա ճանաչելի դառնալ այլ համակարգերի, հաստատությունների և համալսարանների կողմից: Այս ուղղությամբ առաջինը իրականացրեցինք՝ այսպես կոչված «բենչմարքինգ» և տեսանք որտեղ ենք, ի՞նչ ենք ուզում, և ի՞նչ է անհրաժեշտ փոխել, որպեսզի մենք հայտնվենք ցանկալի տեղում: Սկզբի համար իրատեսական նպատակ է՝ լինել ներկայացված աշխարհի առաջատար բուհերի առաջին 1000-ի ցանկում, ինչի համար առաջին հերթին մենք պետք է շրջադարձ անենք և մեզ զրկենք կոչումագիտությունից: Մեր նպատակն է վերացնել կոչումներով գիտությունը այս բուհում. մենք պետք է անցնենք հաշվառելի գիտության: Խոսքը այն գիտության մասին է, որը շոշափելի և հաշվառելի է աշխարհի կողմից, ինչի կիրառման արդյունքում մեզ հաջողվեց հասնել համալսարանական մասնագետների կողմից ազդեցություն բարձր գործող ունեցող ամսագրերում գիտական հոդվածների տպագրության: Սա ևս լրջագույն հաջողություն էր:

Այս որոշումը սկզբնական շրջանում քննադատվեց, բայց, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց հաղթահարել և վերջին մեկ ամսվա ընթացքում բացված «Ուղեղի կենտրոն»-ը դրա փայլուն ապացույցն է, ինչի շնորհիվ մեզ ճանաչեցին և վստահեցին: Ինչպես նաև «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում 4 գրանտային ծրագիր միավորվեց այս գաղափարի շուրջ և ստեղծվեց հարթակ, որը հնարավորություն կտա 80 հոդվածի փոխարեն ներկայացնել տարեկան ազդեցություն գործոն ունեցող 100 հոդված: Սա կարևորագույն ցուցանիշ է և, եթե մի բուհ 100 և ավելի ազդեցության գործոն ունեցող հանդեսներում հոդված է ներկայացնում, ապա այն միջազգային հավատարմագրման 60 տոկոսը հաղթահարել է: Ես համոզված եմ, որ այս ճանապարհով պետք է գնա մեր բուհական համակարգը:

-Խոսեցինք բուհի պահանջված լինելու մասին արտերկրի շրջանավարտների շրջանում: Ասացեք խնդրեմ, հիմնականում, որ երկրներից են գալիս մեզ մոտ բժշկական կրթություն ստանալու: Ժամանակին հիմնականում Հնդկաստանից էին դիմորդները, վերջին տարիներին աշխարհագրական տեսանկյունից ի՞նչ փոփոխություններ կան:

Շուրջ 50-60 տարի առաջ սկսվեց սփյուռքահայության ներգրավումը մեր կրթական ծրագրերում, որը հիմք դրեց արդեն նաև արտասահմանցի ուսանողների ներգրավմանը: 35 տարի առաջ արտասահմանցի ուսանողների առաջին խումբը ՝ Հնդկաստանից ժամանեցին, և, կարծես թե, այդ փոքրաթիվ ուսումնական պիլոտային ծրագիրը այսօր դարձել է լրջագույն 2000 ուսանող ունեցող ֆակուլտետ, որը ներառում է 33 երկիր: Հնդկաստանի մեր գործընկերները, որոնք մեր առաջին շրջանավարտներն էին, արդեն անվանի բժիշկներ են, թե՛ Հնդկաստանում, թե՛ այլ երկրներում: Բայց միանշանակ աշխարհագրությունն ընդլայնվել է: Հնդկաստանից հետո առաջին ամենախոշոր երկրներն են Հորդանանը, Իրանը, Ռուսաստանը, Վրաստանը, Սիրիան, որոնք վստահել են իրենց բժշկական կրթության մի մասը մեր երկրին: Վերջին 5 տարվա ընթացքում շուրջ 15 տոկոսով ավելացել է օտարերկրացի ուսանողների թիվը: Այսօր դժվար է պատկերացնել մեր համալսարանը առանց օտարերկրացի ուսանողների:

-Կնշեք այս պահին բուհի ուսանողների ո՞ր մասն են կազմում օտարերկրյա ուսանողները:

ԵՊԲՀ-ի ուսանողների մոտ 25 տոկոսը՝ ամեն չորրորդ ուսանողը, և ի ուրախություն մեզ, առաջին կուրսում արդեն ամեն երրորդ ուսանողը արտասահմանցի է, և մենք նպատակ ունենք հասնել նրան, որ ամեն երկրորդ ուսանողը լինի արտերկրից և, եթե մենք կարողանանք հասնել այդ նպատակին, կկարողանանք ասել, որ մեր միջազգայնացման ամբողջ ծրագիրը լուծված է: Ուրախալի է նաև, որ ոչ միայն ուսանողների թիվն է ավելացել, այլ նաև կլինիկական օրդինատորների թիվն է շուրջ 15 տոկոսով աճել:

-Ուսանողների շրջանում ո՞ր ճյուղն է ավելի պահանջված, ո՞ր բաժիններն են ավելի շատ ընտրում ապագա բժիշկները: Կա՞ մտավախություն, որ կգա մի ժամանակ, երբ տվյալ ոլորտում կունենանք մասնագետների ավելի մեծ քանակ, քան պահանջված է շուկայում:

Նման մտավախություն, անշուշտ, պետք է լինի, որովհետև մասնագիտական դաշտը հագեցնելու համար, երբ ընտրության ազատ հնարավորություն ես տալիս նախընտրելի մասնագիտո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR418430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր