Դեպի վեր

«Այս տարի տորթի մոմերը չեմ փչելու». Անի Քոչարյանը՝ 50-ամյակի եւ որդու անակնկալի մասին

bravo.am12/6/2022, 7:00

«Այս տարի տորթի մոմերը չեմ փչելու». Անի Քոչարյանը՝ 50-ամյակի եւ որդու անակնկալի մասին

Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի Անի Քոչարյանը դեկտեմբերի 1-ին նշում է 50-ամյակը: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ ծրագրում էր յուրահատուկ տոնել հոբելյանական տարեդարձը, բայց, ցավոք, հանգամանքները խանգարեցին:«Այս տարեդարձիս տորթի մոմեր չեմ փչելու: Վերջին տարիներին մեր երկրում շատ վատ բաներ կատարվեցին: Մի քանի տարի ծննդյանս տոնը չնշելով՝ որոշել էի, որ եթե ամեն բան լավ լինի, ապա պետք է 50-ամյակս նշեմ մեծ շուքով: Բայց այս տարի ես կորցրի ինձնից տասը տարի փոքր եղբորս»,- ցավով պատմում է նա:

6


Դերասանուհին անկեղծանում է՝ տորթի մոմերը փչելիս երազանք երբեք էլ չի պահել, որովհետեւ դեռ մանկուց՝ հոր մահից հետո, երազանքներ այլեւս չի ունեցել:

«Հայրս շատ երազանքներ ուներ, որոնց մասին ինձ պատմում էր: Ես ընդամենը 11 տարեկան էի, երբ նա մահացավ, երազանքներն էլ մնացին անկատար: Այդ ժամանակ էլ հենց հասկացա, որ պետք չէ երազանք ունենալ, դրանք չկատարվելու հատկություն ունեն: Պետք է ապրել հենց հիմա. հինգ րոպե հետոն արդեն մերը չէ»,-ասում է Անին:

Հիշելով ամենայուրահատուկ ծննդյան տարեդարձը՝ դերասանուհին պատմում է. «Որդուս՝ Աբելի ծննդյան տարին էր, որովհետեւ ես արդեն մայրիկ էի: 31-ամյակս էր»:

Այդ տարվանից սկսած՝ իր բոլոր յուրահատուկ նվերներն Անին ստացել է հենց որդուց՝ դերասան Աբել Վարդանյանից: Անցյալ տարի Աբելը մայրիկին նվիրել է շատ մեծ արջուկ՝ ասելով. «Մամ, բոլորը չէ, որ քեզ լավ են ճանաչում, բայց ես գիտեմ, որ քո մեջ ապրում է փոքրիկ երեխա: Քեզ միայն պետք է փափուկ խաղալիքներ նվիրել»:

6


Այս տարի էլ զինվորական ծառայության մեջ գտնվող Աբելը մեծ անակնկալ արեց մայրիկին՝ գալով տուն նրա ծննդյան օրը:

Դերասանուհին իր տարիքից չի վախենում. «Տարիքիս վերաբերվում եմ հրաշալի: Երբեք այն չեմ թաքցնում՝ ի տարբերություն շատերի: Ինձ լավ եմ զգում, այդ տարիներն իմն են, ես դրանք ապրել եմ: Եթե ցանկանում ես ապրել, ապա պետք է պատրաստ լինել ծերանալուն»:

Անի Քոչարյանը, կիսվելով երիտասարդության գաղտնիքով, հավատացնում է, որ երբեք չի դիմել պլաստիկ միջամտության. «Պարզապես վերջին տարիներին սկսել եմ զբաղվել մաշկի խնամքով, դա անում են նաեւ քսան տարեկան աղջիկները: Վերջերս մի խանութում վաճառող...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր