Դեպի վեր

Ժողովրդի սիրելի Արթուր Գրիգորիչն ու մեներգիչ Ռուսլան Էլյազյանը կենդանի կատարմամբ հնչեցրին «Կյանք ու կռիվ» երգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com12/8/2019, 11:54

Ժողովրդի սիրելի Արթուր Գրիգորիչն ու մեներգիչ Ռուսլան Էլյազյանը կենդանի կատարմամբ հնչեցրին «Կյանք ու կռիվ» երգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր-ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը, ում ժողովուրդն ընդունում է մեծ սիրով և նրան ավելի շատ կոչում «մեր սիրելի Արթուր Գրիգորիչ», երգի պետական թատրոնի մեներգիչ Ռուսլան Ելյազյանի հետ կատարում է «Կյանք ու կռիվ» երգը։

«Կյանք ու կռիվ» երգը հանդիսանում է համանուն՝ «Կյանք ու կռիվ» ֆիլմի soundrtack-ը։ 2016 թվականին ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նկարահանած մարդկային արժեքներին, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին ֆիլմը նվիրված է Արցախի հերոսներին և ՀՀ անկախության 25-ամյակին:

Ֆիլմը պատմում է 4 ընկերների, որոնց ընկերությունը սկսվել է դեռևս դպրոցական տարիներից, և նրանց 2 քույրերի մասին: Դեպքերը զարգանում են 1990-1992 թվականներին: Ֆիլմում ներկայացված է, թե այդ տարիներին ինչպես են դասավորվել չորս ընկերների և նրանց երկու քույրերի ճակատագրերը: Ֆիլմի 25-ամյա հերոսները, որոնց ընկերությունը ծնվել է դպրոցական տարիներից, ունեցել են տարբեր ճակատագրեր, բայց բոլորի պատմությունը մեկն է՝ Ղարաբաղյան պատերազմը:

Արմենը թարգմանիչ է՝ կադրային զինծառայողի որդի: Տիգրանը մաթեմատիկայի ուսուցիչ է և դասավանդում է գյուղական դպրոցում՝ բանակում ծառայելուց խուսափելու համար: Էդուարդը նկարիչ է: Նրա ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ: Լևոնը վիրաբույժ է և արդեն երկար տարիներ ապրում է Մոսկվայում, որտեղ նրա հայրը կլինիկա է ղեկավարում: Ընկերները սիրահարված են Աննային՝ Արմենի քրոջը: Եվ, որպեսզի ամեն բան ազնվորեն լինի, պայմանավորվում են, որ աղջկա սիրտը գրավելու համար երեքից յուրաքանչյուրն ունի ընդամենը երեք ամիս: Ոչ մեկը մյուսին խանգարելու իրավունք չունի:

Պատերազմի ժամանակ տեղի է ունենում տխուր իրադարձություն: Գնդապետ Տեր-Զաքարյանի (Արմենի հայրը) անփույթ սխալի հետևանքով բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվում: Արմենը կամավոր մեկնում է պատերազմ: Լևոնի ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատված Աննան մեկնում է Մոսկվա, ուր և շուտով ամուսնանում է նրա հետ: Տիգրանը մնում է մենակ՝ առանց սիրած աղջկա, և նրան այլևս անիմաստ է թվում գյուղական ուսուցչի կերպարը: Եվ նա ընկերոջ ետևից մեկնում է ռազմաճակատ՝ Երևանում թողնելով հարազատնե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր