Դեպի վեր

«Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը, սակայն լուծել այդ հարցը». Սերժ Սարգսյանը դրվագներ է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ընթացքից, նախքան Փաշինյանի իշխանության գալը

shamshyan.com06/24/2021, 5:42

«Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը, սակայն լուծել այդ հարցը». Սերժ Սարգսյանը դրվագներ է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ընթացքից, նախքան Փաշինյանի իշխանության գալը

Tert.am-ը գրում է. 2018 թվականին ստեղծվել էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները, իսկ Հայաստանի նոր իշխանությունը տապալել է բանակցային գործընթացը և կոպիտ սխալներ թույլ տվել, որոնք էլ դարձել են պատերազմում պարտության պատճառներից մեկը: Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով բանակցային գործընթացի զարգացումները, նախքան դրանց փակուղի մտնելը:



Վերջինս խոստովանել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու և հաշտության գործընթաց սկսելու ցանկությունն էր իրենց ստիպել իշխանության գլխին մնալ 2018 թվականին՝ նախագահական երկու ժամկետից հետո: Նախագահը կողմ չի արտահայտվում Արցախի միտումնավոր հանձնման տեսությանը, սակայն կարծում է, որ տեղի ունեցածը կոպիտ սխալների և հիմարության հետևանք է:

«Մենք չեն պնդում, որ մարտական գործողությունները սկսվել են միայն ու միայն Հայաստանի սխալների արդյունքում: Ո'չ: Ադրբեջանը միշտ ցանկացել է հարցը լուծել ռազմական ճանապարհով: Սակայն 2020-ի սեպտեմբերին սկսված պատերազմին միջազգային հանրության կոշտ արձագանքի բացակայության հարցում մասամբ մեղավոր է Փաշինյանը»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ դա մեկնաբանելով նոր իշխանությունների՝ արտաքին քաղաքականության հարցում թույլ տված կոպիտ սխալներով:

«Նրանց թվում էր, որ մարտական գործողություններ չեն լինելու, քանի որ իրենք ժողովրդավար են, քանի որ իրենք ունեն ժողովրդի մեծամասնության աջակցությունը, իրենք լեգիտիմ են և այլն: Ո՞վ կարող է հարձակվել երկրի վրա, որտեղ ծայրահեղ ժողովրդավարություն է, իսկ մյուս երկրում՝ հարձակվող երկրում, ինչպես Փաշինյանն էր ասում, բռնապետություն է: Դա պարզապես մանկական մտածողություն է, սակայն դա իրենց չէր անհանգստացնում»,- մեկնաբանել է Սարգսյանը նոր իշխանությունների տրամաբանությունը:

Նախագահը մեջբերել է մի շարք փորձագետների կարծիքը, որի համաձայն պատերազմը հրահրման պատճառներից մեկը Փաշինյանի՝ բանակցությունների ձևաչափը փոխելու փորձն էր:

«Նրանք բանակցությունները փակուղի են մտցրել»,- նկատում է Սարգսյանը՝ հիշեցնելով, որ նոր իշխանությունները ցանկանում էին բանակցությունները սկսել «արդարության սկզբունքի» հիման վրա և ոչ թե հաստատված շրջանակների ներքո:

«Դուք պատկերացն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր