Դեպի վեր

Սիրիա. Կարևոր բարոյական քայլ քաղաքական դրդապատճառներով

armenpress.am02/15/2020, 3:54

Սիրիա. Կարևոր բարոյական քայլ քաղաքական դրդապատճառներով

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎՍՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի ժողովրդական ժողովը փետրվարի 13-ին միաձայն ընդունել է Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ «20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող» բանաձևը: Այսպիսով, Սիրիան դարձավ Լիբանանից հետո երկրորդ արաբական երկիրը, որը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Ըստ նշված հանձնախմբի ղեկավար սիրիահայ պատգամավոր Նորա Արիսյանի՝ 2020թ.հունվարի 20-ին գումարվել էր կառույցի արտահերթ նիստը, որի ընթացքում լայնորեն քննարկվել էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Այնուհետև, նիստի տեղեկագիրը ներկայացվել է խորհրդարանի նախագահությանը՝ այն խորհրդարանի օրակարգում ներառելու համար: Բանաձևում մասնավորապես նշվում է՝ «Սիրիայի խորհրդարանը դատապարտումևճանաչում է հայերի ցեղասպանության ոճիրը և իր խորը զորակցությունը հայտնում եղբայրական հայ ժողովրդին, ինչպես նաև դատապարտում է պատմական իրողությունը ժխտող և խեղաթյուրող որևէ փորձ` այն համարելով մարդկության դեմ իրականացված ամենածանր ոճիրնեից մեկը»:

Հարկ է նշել, որ սիրիական հակամարտության ողջ ընթացքում, հաշվի առնելով թուրքական իշխանությունների ոչ բարեկամական, անգամ թշնամական դիրքորոշումը և գործողությունները սիրիական իշխանությունների հանդեպ, Սիրիայի Հայ դատի հանձնախմբի և սիրիահայ համայնքային այլ կառույցների կողմից պարբերաբար փորձեր են նախաձեռնվել երկրի խորհրդարանում Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևը առաջ մղելու ուղղությամբ։ Դեռևս 2015թ. մարտի 17-ին Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Այդուհանդերձ, որքան էլ բարեկամական Սիրիա պետության կողմից նախաձեռնված քայլը բարոյական առումով գնահատելի է, բայցևայնպես պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի ազգային ողբերգությունը հերթական անգամ օգտագործվում է՝ որպես Թուրքիային պատժելու կամ պատասխանելու գործիք: ՍԱՀ խորհրդարանի կողմից նման բանաձևի ընդունումը ժամանակային և իրավիճակային առումով համընկնում է Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում ընթացող զարգացումների պատճառով թուրք-սիրիական հարաբերությունների ծայրաստիճան սրումով: Շուրջ 1 ամիս է՝ սիրիական կառավարական ուժերը կրկին ակտիվացրել են 2017թ. մայիսին սիրիական հակամարտության կարգավորմանը միտված «Աստանայի ձևաչափով» նախատեսված 4 ապառազմականացված գոտիներից վերջինի՝ Իդլիբ նահանգի վերջնական ազատագրման ռազմագործողությունը, որի հաջողման պարագայում, ըստ էության, հիմնականում ավարտին կմոտենա հակամարտության ռազմական բաղադրիչը: Իդլիբի գործողությունը կասեցվել էր դեռևս 2018թ. սեպտեմբերի 17-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում հաստատված հրադադարի ռեժիմով: Ընտ դրանց՝ Թուրքիան պարտավորվում էր զատել շրջանում գործող ահաբեկչական և չափավոր ընդդիմադիր խմբավորումներին, իսկ ռուս և թուրք զինվորականները համատեղ դիտարկելու էին հրադադրի ռեժիմը: Մինչդեռ անցած շուրջ 1,5 տարվա ընթացքում Անկարան այդպես էլ չկարողացավ իրականացնել իր պարտավորությունները, և սիրիական կառավարական ուժերն իրենց դաշնակիցների, այդ թվում արտաքին՝ Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ,փորձում են վերջնականապես հանգուցալուծել Իդլիբի թնջուկը: Իրավիճակը սրվեց հատկապես անցած 10 օրերի ընթացքում, երբ արձանագրվեցին թուրք-սիրիական անմիջական բախումներ, երկկողմ զոհեր(թուրքական կողմից 14 զինծառայող), նյութական վնասներ:

Արդյունքում պետք է հավաստել, որ սիրիական հակամարտության ողջ ընթացքում թուրք-սիրիական երկկողմ հարաբերություններն այսքան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր