Դեպի վեր

Մայրը երբեք չպետք է պղտորի երեխաների մտքերը հոր վերաբերյալ. Ծնողական օրինակ

168.am01/12/2019, 8:18

Մայրը երբեք չպետք է պղտորի երեխաների մտքերը հոր վերաբերյալ. Ծնողական օրինակ

– Հա՛յր, իսկ ի՞նչ անեն ծնողները, եթե երեխան նրանց չի լսում, կամակորություն է անում:

– Եթե երեխան չի ենթարկվում և իրեն վատ է պահում, ապա դա իր պատճառն ունի: Միգուցե իր տանը կամ դրսում երեխան անպարկեշտ տեսարանների ականատես է լինում կամ անվայելուչ խոսակցություններ է լսում: Ինչ էլ որ լինի, երեխաների հոգևոր զարգացմանը մենք հիմնականում ոչ թե ստիպողաբար ենք նպաստում, այլ` մեր անձնական օրինակով:

Պետք է ասել, որ մայրն է երեխաներին մեծ օգնություն ցուցաբերողը` իր օրինակով, իր ամուսնու հանդեպ ցուցաբերած հարգանքով ու հնազանդությամբ: Եթե ինչ-որ հարցի շուրջ մոր կարծիքը տարբերվում է հոր կարծիքից, ապա նա երբեք չպետք է այն արտահայտի երեխաների ներկայությամբ, որպեսզի չարը դրանից չօգտվի: Մայրը երբեք չպետք է պղտորի երեխաների մտքերը հոր վերաբերյալ: Եթե նույնիսկ հայրը մեղավոր է` մայրը պետք է արդարացնի նրան: Օրինակի համար, եթե հայրն իրեն վատ է դրսևորել, ապա մայրը երեխաներին պետք է ասի. «Հայրիկը հոգնել է, նա ողջ գիշեր աշխատել է, որպեսզի մի շտապ գործ ավարտի: Եվ նա ձեզ համար է աշխատում»:

Շատ ծնողներ վիճում են երեխաների ներկայությամբ և այդ կերպ նրանց վատ դաս են տալիս: Դժբախտ երեխաները տխրում ու վշտանում են: Հետո ծնողները, որպեսզի նրանց սիրտն առնեն, ձգտում են նրանց բոլոր քմահաճույքները կատարել: Հայրը, ցանկանալով հաճոյանալ երեխային, սկսում է «գնել» նրան. «Դե, թանկագինս, ասա տեսնեմ ի՞նչ գնեմ քեզ համար»: Մայրն իր հերթին է երեխայի քմահաճույքները կատարում, և արդյունքում երեխաները քմահաճ ու իրասածի են մեծանում: Իսկ արդյունքում, եթե ծնողներն ի վիճակի չեն երեխաներին տալու այն, ինչ նրանք ուզում են, ապա սպառնում են ծնողներին, որ կվնասեն իրենց կամ ինքնասպան կլինեն:

Ես տեսնում եմ, թե ինչպես է ծնողական բարի օրինակն օգնում երեխաներին: Այսօր ես հյուրեր ունեի. երկու փոքրիկ աղջնակներ, մեկը` երեք, իսկ մյուսը՝ չորս տարեկան՝ իրենց ծնողների հետ, որ շատ առաքինի մարդիկ էին: Որքա՜ն ուրախություն ինձ պարգևեցին այդ պստիկները: Նրանք կարծես հրեշտակներ լինեին: Կողք-կողքի նստած, շորիկների փեշերով իրենց ծնկներն էին ծածկում: Որքա՜ն համեստություն ու հարգանք կար նրանց մեջ: Եվ այդ ամենն այն պատճառով, որ նրանք տեսել էին, թե ինչպես են իրենց ծնողները վարվում: Տեսնելով, որ ծնողները սիրում ու հարգում են միմյանց, իրենց խելամիտ ձևով են դրսևորում, աղոթում են և այլն, երեխաներն այդ ամենը դրոշմում են իրենց հոգիներում: Այդ պատճառով էլ ասում եմ, որ եթե ծնողներն իրենց երկյուղածությունը երեխաներին փոխանցեն, ապա դա լավագույն ժառանգությունը կլինի, որ կարող են թողնել:

Եթե դուք միայն տեսնեիք մի աղջնակի, ում հետ ես Ավստրալիայում ծանոթացա: Որքա՜ն վեհանձնություն կար նրա մեջ: Մե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր