Դեպի վեր

Փաշինյանը հաստատեց՝ Արամ Սիմոնյանը ենթարկվում է քաղաքական հետապնդումների

168.am03/25/2019, 3:00

Փաշինյանը հաստատեց՝ Արամ Սիմոնյանը ենթարկվում է քաղաքական հետապնդումների

Այսօր հրավիրված Կառավարության արտահերթ նիստի ժամանակ, քննարկելով օրակարգային 5-րդ հարցը՝ «ՀՀ Կառավարության 27.12.2018թ 15-15-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման մասին նախագիծը», որի զեկուցողը ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս մարզադպրոցների, մարզական կառույցների ու կազմակերպությունների խնդիրներին՝ անդրադարձավ նաև կրթական հիմնախնդիրների առհասարակ։

Նա նախ նշեց, որ կրթական բնագավառում շատ որոշումներ ուղղակիորեն կապված են եղել քաղաքական գործընթացների հետ՝ դրանով թերևս բացատրելով նաև, օրինակ, կրթական հաստատությունների մի մասի համայնքապատկան լինելը, մյուսի էլ՝ ԿԳՆ-ին ենթարկվելը, ու կարևորեց այդ տրամաբանությունից դուրս գալը։

«Նախ պետք է ամբողջ կրթական համակարգը ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից՝ մինչև դպրոցական համակարգ։ Եվ մենք պետք է շատ հստակ ասենք սա։ Օրինակ, այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն։ Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել։ Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն։ Թող գնան, իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն։

Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը և ղեկավարությունը շարունակի Հայաստանում աշխատել։ Չի կարող այդպիսի բան լինել, և հեղափոխությունը սկսվել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով։ Ինչքան էլ բողոքեն, չկա տարբերակ։ Սա քաղաքական որոշում է, այո, և այդ քաղաքական որոշումը, մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ, կիրագործվի։ Որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել։ Հույս չունենանք»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը։

Տեսանյութից ակնհայտ երևում է, որ թեմային անդրադառնալիս վարչապետն ակնհայտ զայրացել է։  Դե, բնական է։ Տհաճ թեմայի մասին էր խոսում։ 21-րդ դարում կուսակցականացված բուհը ո՞րն է… Բայց կա մի բայց… Վարչապետը կամ տեղյակ չէ, կամ նրան, ինչպես միշտ, սխալ են զեկուցել։

Բանն այն է, որ վարչապետ Փաշինյանի շատ սիրած նոր Հայաստանում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: Անձի դեմ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր