Դեպի վեր

Կառավարությունը հաստատեց հակաճգնաժամային գործողությունների հինգ փաթեթ և գործողությունների մեկ ծրագիր

azatutyun.am03/26/2020, 4:42

Կառավարությունը հաստատեց հակաճգնաժամային գործողությունների հինգ փաթեթ և գործողությունների մեկ ծրագիր

Գործադիրը այսօր հաստատեց նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հակաճգնաժամային գործողությունների հինգ փաթեթ և գործողությունների մեկ ծրագիր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստացրեց, որ նպատակը ոչ թե գոյապայքարն է, այլ զարգացումը. – «Մենք այս ծրագրով ուզում ենք ոչ միայն աջակցել մեր տնտեսության մրցունակ հատվածին և աջակցել սոցիալական առաջին հարվածը ստացած և հարվածներ ստացած մեր խավերին, այլև շատ կարևոր է, որ այս փաթեթի խորքային նպատակը մեր տնտեսությանը, հանրությանը, մեր քաղաքացիներին ետկորոնավիրուսային ժամանակաշրջանում մրցունակ տնտեսություն և մրցունակ գործունեություն կառուցելու նախապատրաստելը և տրամադրելն է: Էս օրակարգը ոչ մի պարագայում, զարգացման որևէ սցենարի դեպքում մենք չպետք ա մոռանանք: Մենք ավանդական գոյատևման տրամաբանությունից պետք է տեղափոխվենք զարգացման, ուժեղացման, մեր երկրի մրցունակության բարձրացման տրամաբանություն: Եվ էս օրակարգը չպետք ա կորցնենք նույնիսկ ամենաօրհասական պահերին»:

Շահառուների ընդգրկման առումով ամենալայն գործիքակազմը ունի առաջին միջոցառումը։ Այն ենթադրում է մինչև 500 մլն դրամի աջակցություն վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում գործող բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար` անկախ գործունեության ոլորտից։ Նախապայմանը լավ վարկային պատմությունն է: Բացառություններ են միայն ֆինասնական կազմակերպությունները և վարչապետի վերջին խմբագրմամբ` նաև խաղատները:

«Այս եղանակով տրված ֆինանսական աջակցությունը կարող է օգտագործվել, եթե, առաջին, կազմակերպությունը այդ միջոցները վերցնում է, որպեսզի վճարի աշխատակիցներին աշխատավարձ երեք ամիս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր