Դեպի վեր

«Շիրակ» օդանավակայանը բարձր չափանիշներով պատրաստ է սպասարկել ցանկացած միջազգային թռիչք. Հակոբ Ճաղարյան

1in.am10/22/2019, 7:06

«Շիրակ» օդանավակայանը բարձր չափանիշներով պատրաստ է սպասարկել ցանկացած միջազգային թռիչք. Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր աշխատանքային այցով եղել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանում։

«Այսօր աշխատանքային այցով եղել եմ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում: Վաղուց չէի եղել, և ինձ այսօր շատ հաճելի զարմացրեց տեսածս ամեն բանը:

Նախ՝ օդանավակայանի մատույցները բարեկարգ էին: Իր «գրդոնչիներով» ու նրանց անանցանելի շարքերով հայտնի օդանավակայանի հրապարակը ազատ, բարեկարգ, կանաչաատ: Էս հարցում, գիտեմ, իր անսպառ դրական էներգիայով, իր անգնահատելի ներդրումն ունի Սոֆի Հովսեփյանը:

Մուտքի մոտ ինձ անցագրով դիմավորեց օդանավակայանի ադմինստրատոր տնօրեն Արմինե Աբրահամյանը: Առաջին իսկ տպավորությունից համակրանքի արժանի, երիտասարդ, բանիմաց: Եվ առաջնորդեց ողջ այցի ընթացքում:

Ֆոտոներում պարզ երևում են արված և շարունակվող աշխատանքների արդյունքը:
Օդանավակայանի շենքը կոկիկ վերանորոգված է, ապակեպատված «եվրո» կոչվող ապակիներով: Շենքն արդեն ունի ջեռուցման համակարգ:

Անվտանգության և սահմանապահ ստուգման կետերը, ինչպես տեսնում եք, նոր են և ապահովված ժամանակակից բոլոր սարքավորումներով:
Երբ օդանավակայանի տնօրենը սովորություն դարձած շարժումով ստուգման գծին դրեց ձեռքի հեռախոսը և ստուգող մագնիտն անցնելուց հետո սովորականի պես կանգնեց ձեռքի մագնիտով ստուգողի առջև անձնական ստուգման` հասկացա, որ դա կարգի պահպանման չափանիշ է, որը կատարում են բոլորը, նույնիսկ օդանավակայանի ղեկավարը և անվտանգության աշխատակիցները, որոնց ստուգումը պատուհաններ հետևից աչքի պոչով տեսա, երբ արդեն օդանավակայանի շենքից դուրս էի եկել կայանատեղի:...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր