Դեպի վեր

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուներ պաշտոնապես միայն կառավարությունը և ԼՀԿ-ն են առաջադրել

azatutyun.am3 օր առաջ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուներ պաշտոնապես միայն կառավարությունը և ԼՀԿ-ն են առաջադրել

Չնայած կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը նոյեմբերի 8-ն էր, բայց աշխատանքային շաբաթվա ավարտին միայն կառավարությունն ու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանն» են հրապարակային հայտարարություն արել իրենց թեկնածուների մասին։

Նոր ստեղծվելիք և, ըստ էության, Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին փոխարինող այս հանձնաժողովը հինգ անդամ է ունենալու, որոնց առաջադրում են կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և Ազգային ժողովի խմբակցությունները։

Կառավարության կայքէջից տեղեկանում ենք, որ վարչապետ Փաշինյանի որոշմամբ, հանձնաժողովի անդամի պաշտոնում գործադիրն առաջադրել է Լիլիթ Ալեքսանյանին։ Այլ տեղեկություններ թեկնածուի մասին հայտնի չեն։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան էլ ֆեյսբուքյան էջով էր տեղեկացրել իրենց թեկնածու, փաստաբան Հայկուհի Հարությունյանի մասին։

Մարուքյանը հայտնել էր, որ Հարությունյանը 14 տարվա մասնագիտական աշխատանքային գործունեություն է ծավալել: Թեկնածուն «Ազատությանը» փոխանցեց, որ այս փուլում հարցերին պատասխանել չի ցանկանում:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներն ընտրվում են ԱԺ կողմից փակ գաղտնի քվեարկության միջոցով՝ համապատասխան քննարկումից ու հարցուպատասխանից հետո:

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունից ողջ օրվա ընթացքում պարզաբանում ստանալ չհաջողվեց:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էգդար Շաթիրյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ օրեր առաջ որպես հավանական թեկնածու հանդիպում է ունեցել խմբակցության հետ, պատասխանել է պատգամավորների հարցերին, սակայն պաշտոնական առաջադրում դեռևս չի եղել, ստանալու դեպքում պատրաստ է աշխատել այդ պաշտոնում:

«Նախորդ օրը ինձ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի գրասենյակից առաջարկել են երեկ չէ առաջի օրը առավոտյան հանդիպել խմբակցության ներկայացուցիչների հետ: Հարցուպատասխան է տեղի ունեցել: Հնչել են մասնագիտական հարցեր, որոնք առնչվում են առայժմ գործող Էթիկայի հանձնաժողովի և առաջիկայում կազմավորվելիք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, գործիքակազմ, ընդլայնում՝ լիազորությունների, գործառույթների, արդյունքներով վերջնական որոշում կայացնելու է խմբակցությունը: Այս պահի դրությամբ ինձ հայտնի չէ, որ պաշտոնական առաջադրման մասին առկա է պաշտոնական հայտարարություն», - ասաց Շաթիրյանը:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից այսօր հայտարարեցին, որ իրենց թեկնածուն Նարեկ Համբարձումյանն է։ Մասնագիտությամբ իրավաբան է, 2013-2018 թվականներին աշխատել է իրավապահ համակարգում, մասնագիտացած է կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության հարցում: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասում է՝ չնայած առաջադրման վերջնաժամկետը ուրբաթ էր, բայց դա որևէ խնդիր առաջացնել չի կարող:

«Փաթեթը փաստաթղթերի այնքան լայնածավալ է, որ ընդամենը մի քանի ժամ չէր հերիքել և մենք պաշտոնական նամակով դիմել ենք Ազգային ժողովին, որ մեզ թույլ տան մի քանի ժամ ավել, ըստ էության, երկուշաբթի առավոտյան մենք արդեն ամբողջ փաթեթը կհանձնենք: Այստեղ ամենակարևորը նա է, որ ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD477478
EUR523.5528.5
RUR7.427.55
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր