Դեպի վեր

Բա եկած հումքը ո՞նց եք ստուգում՝ մաքուր բամբա՞կ է, թե՞ չէ...Նիկոլ Փաշինյանը՝ Մարալիկում

asekose.am08/10/2019, 12:54

Բա եկած հումքը ո՞նց եք ստուգում՝ մաքուր բամբա՞կ է, թե՞ չէ...Նիկոլ Փաշինյանը՝ Մարալիկում

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզի Մարալիկ քաղաք։

Կառավարության ղեկավարը մասնակցել է Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկման արարողությանը։ 13 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն իրականացնում է «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն։ 2018 թ. տարեվերջյան նիստերից մեկում ՀՀ կառավարությունը որոշել է արտոնություն տրամադրել նշված ընկերությանը՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու նպատակով։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բամբակի, թելի, կտորի թափվածքների արտադրության և վերամշակման մեջ։

Վարչապետ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական գործընթացին և հզորություններին, աշխատանքային պայմաններին և հնարավորություններին։ Վարչապետին արտադրական գործընթացը ներկայացնելու ընթացքում գործարանի ղեկավարներ Գևորգ Գասպարյանը և Վարդան Սրմաքեշը նշել են, որ Մարալիկի բամբակամանվածքային գործարանն արտադրելու է բամբակյա, կիսաբամբակյա թելեր, գործելու է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ՝ նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ։ Արդեն այսօր գ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր