Դեպի վեր

Տավուշի մարզի ոստիկանապետն ու ոստիկանապետի օպերգծով տեղակալը իրականացրել են «Կացին ախպեր» օպերացիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com01/11/2019, 5:18

Տավուշի մարզի ոստիկանապետն ու ոստիկանապետի օպերգծով տեղակալը իրականացրել են «Կացին ախպեր» օպերացիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 10-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները, ոստիկանության Տավուշի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի բաժինների մի քանի ստորաբաժանումների հետ իրականացրել են «Կացին ախպեր» օպերացիան, որը ղեկավարել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանն ու վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներով այցելել են Բերդ քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ, 40-ամյա Արտակ Թումանյանի առանձնատուն, որտեղ պարզել են, որ առաջին հարկում նա զբաղվում է անօրինական փայտամշակման գործունեությամբ:

Ա. Թումանյանի ուղեկցությամբ կատարած զննությամբ հայտնաբերվել է կիսաշեն փայտյա դետալներ, փայտյա մշակման և կահույքի պատրաստման տարբեր տեսակի գործիքներ, սրեր, էլկետրական սղոց, էլեկտրական պտուտակահան, և այլ իրեր:
Ա. Թումանյանը ոստիկաններին չի կարողացել փաստաթուղթ ներկայացնել և հայտնել է, որ արհեստանոցում հայտնաբերված փայտանյութը և գործիքները պատկանում են իրեն:

Նույն օրը ոստիկանները Իծաքար գյուղի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի 2-րդ հասցեում ստուգում են իրականացրել Բերդ քաղաքի բնակիչ, 39-ամյա Նաիրի Զարգարյանի ուղեկցությամբ, որտեղ հայտնաբերել են մեծ թվով տախտակներ, երկաթյա խողովակներ, և փայտածուխի արտադրամաս:

Բերդ քաղաքի Գետափնյա փողոցում նախկին փայտամշակման կոմբինատի տարածքում ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով տարբեր չափերի փայտե անավարտ դետալներ, հատուկ հաստոցներ, իսկ Բերդ քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ, 24-ամյա Էդիկ Աթոյանը ոչ մի համապատասխան փաստաթուղթ չի կարողացել ներկայացնել ոստիկաններին և հայտնել է, որ հայտնաբերված փայտանյութն ու հաստոցները պատկանում են իրեն:

Իջևանի ոստիկանները օպերատիվ տեղեկություններով Աչաջուր գյուղում գտնվող 29-ամյա Հրաչյա Ղալթախչյանին պատկանող փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են 10 հատ փայտամշակման հաստոց, 40խմ հաճարենի տեսակի վառելափայտ, 3խմ արկղի դետալների պատրաստուք, մեծ քանակի կողահատ տախտակ և այլ իրեր: Հ. Ղալթախչյանը ոստիկաններին է ներկայացրել տարբեր համարների հաշիվ-ապրանքագրեր:

Ոստիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչների ստացած տեղեկությունների հիման վրա Գանձաքար գյուղում ոստիկանները հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 36-ամյա Կարեն Հակոբյանին պատկանող փայտամշակման արտադրամասում հաճարենի տեսակի 145 հատ, թխկի տեսակի 3 հատ, տարբեր երկարության ու տրամագծի գերաններ, մեծ թվով հաճարենի տեսակի կողահատ տախտակներ:

Կ. Հակոբյանը ոստիկաններին համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել, սակայն հայտնել է, որ նշված փայտանյութը ձեռք է բերել Տավուշի մարզի Արծվաբերդի և Նավուր անտառտնտեսության տարածքից:

Իջևան քաղաքի նախկին գորգագործական կոմբինատի տարածքում Իջևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արթուր Մանուկյանին պատկանող փայտամշակման արտադարմասում հայտնաբերվել է մեծ թվով հաճարենի տեսակի տարբեր երկարության ու հաստության տախտակներ:

Այս դեպքում նույնպես Ա. Մանուկյանը ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD484486.5
EUR549555
RUR7.277.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր