Դեպի վեր

Շրջիկ առևտրով զբաղվողները վրդովված են առևտրի կետերի հոսանքազերծման կապակցությամբ

azatutyun.am04/23/2019, 5:00

Շրջիկ առևտրով զբաղվողները վրդովված են առևտրի կետերի հոսանքազերծման կապակցությամբ

«Ուրբաթ օրվանից քաղաքապետարանի առևտրի վարչության կողմից և ՀԷՑ-ի կողմից կատարվել է թիրախավորված արշավ բոլոր շրջիկ առևտրի կետերի հոսանքազերծման նպատակով, հոսանքազերծվել են նաև էն կետերը, որոնք ՀԷՑ-ի հետ թե՛ նախկին կառավարությունում, թե՛ էս կառավարության օրոք ունեցել են հստակ պայմանագրեր, հստակ թույլտվություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց շրջիկ առևտրով զբաղվող Արեն Մելիքյանը։

Մինչև անցած ուրբաթ Արեն Մելիքյանը նախորդ տարվա դկտեմբերի 4-ից զբաղվում էր շրջիկ առևտրով։ Քաղաքապետարանի կողմից հոսանքազրկվելուց հետո՝ աշխատանքը դադարեցված է։

«Իմ և մնացած տնտեսվարողների խնդիրը չի, որ օրենքում բաց կա։ 2004 թվականից գոյություն ունի շրջիկ առևտրի կետեր հասկացությունը, դա նշանակում է, որ յուրաքանչյուր տնտեսվար կարող է զբաղվել դրանով, քանի որ արգելող նորմատիվներ չկան։ Բայց, միաժամանակ, դա տնտեսվարողի խնդիրը չի, որ օրենքը բաց է և իրան չեն տալիս, օրինակ, սննդի լիցենզիա, օրինական հոսանք և այլն։ Բացի էդ հեղափոխության ժամանակ գիտեք՝ ինչ հորդորներ կար միկրոբիզնեսը զարգացնելու, օժանդակելու նկատառումներով։ ժողովուրդ ջան, ներդրում արեք, օգնելու ենք, լավ է լինելու, փոքր բիզնեսով զբաղվեք։ Սե՞նց են օգնում, սե՞նց են օժանդակում, գալիս են հոսանքը անօրինական ձևով անջատում են», - ասաց Մելիքյանը։

Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ գույքագրվել են մայրաքաղաքում առկա շրջիկ առևտրի կետերը և, ըստ քաղաքապետարանի,արդյունքում առաջացել են հիմնավոր կասկածներ առ այն, որ դրանք իրենց գործունեությունն իրականացնում են տեխնիկական անվտանգության և բնապահպանական նորմերի խախտմամբ։ Երևանում նման 47 շրջիկ մեքենա է գործում։ Արեն Մելիքյանը պնդում է՝ այսօր սնկի պես աճել են շրջիկ առևտրի կետերը, սակայն ոչ բոլորն են իրենց գործունեությունը ապօրինի իրականացնում, ինչո՞ւ պետք է տուժեն օրինական դաշտում գործողները։

«Իրանք կարային շուտ արտահերթ նիստերով օրենքի ուժ տալ նախագիծը, որից հետո կարգավորումներ մշակել, որից հետո անդրադառնալ կետ առ կետ, որն է համապատասխան թողնել, որը համապատասխան չի հանել, որ փողոցն է համապատասխան, որ լինի, թողնել էդ փողոցը գործող, որը համապատասխան չի, հեռացնել էդ փողոցից, իսկ էս խնդիրն իրանք մատների արանքով նայեցին ու ծառացավ էս խնդիրը, էնքան մեծացավ էս խնդիրը, որ արդեն անարդար մոտեցում տվեցին իրան», - նշեց Մելիքյանը։

Քաղաքապետը ընդգծել է նաև. «Շարժական առևտուրը հենց նրանով է շարժական, որ ամեն օր տարբեր վայրերում ես առևտուր իրականացնում: Շարժական մեքենան, այո, որևէ լարանցում չպետք է ունենա, այդ պարագայում ևս ստացվում է, որ եկել են, կայանել երկարատև գործունեության համար։

Հանրապետության հրապարակի շրջակա տարածքում շրջիկ առևտրով էր զբաղվում նաև Հրաչ Դավթյանը։ Անդրադառնալով քաղաքապետի հայտարարությանն ասաց. «Մնացած տեղերը, երբ որ շրջել ենք տեսել ենք, որ էն գործը, էն պլանավորումը, որ մենք ունեինք, որ պետք է էդքան առևտուր ունենայինք, նմանատիպ տեղերում չի եղել,...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր