Դեպի վեր

Անցումային արդարադատությունը պիտի օրենսդրական, օրինական ճանապարհով աջակցի, մաքրի, զտի, կայացնի գործող դատական համակարգ. Արարատ Միրզոյան

shamshyan.com05/24/2019, 5:24

Անցումային արդարադատությունը պիտի օրենսդրական, օրինական ճանապարհով աջակցի, մաքրի, զտի, կայացնի գործող դատական համակարգ. Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանի ելույթը «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ.

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ կոչին արձագանքելու եւ այս լսումներին նման ներկայանալի մասնակցություն ապահովելու համար: Վստահաբար կարող եմ պնդել, որ վերջին շրջանում եւ հատկապես վերջին օրերին ՀՀ հանրային երկխոսության մեջ գտնվող ամենամեծ հետաքրքրություն առաջացնող թեմաներից մեկը, թերեւս, հենց անցումային արդարադատությունն է: Եւ նորից ասեմ՝ այսպիսի ներկայանալի մասնակցությունը դրա վառ ապացույցն է:

Մենք անցած ամիսներին բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մասնագիտական շրջանակների, միջազգային փորձագետների հետ՝ հասկանալու համար մի շարք հարցեր, որոնք կապված են անցումային արդարադատության հետ եւ, այնուամենայնիվ, կարիք կա այդ հարցերին պատասխաններ տալ՝ միասնական, ներառական, ավելի լայն հանրային քննարկման ճանապարհով: Կան հարցեր, կան որոշումներ, որոնք պետք է կայացնենք բոլորս միասին այսպիսի, գուցե նաեւ հետագայում այլ լսումների, քննարկումների ճանապարհով:

Ես հնչեցնեմ այդ հարցերից մի քանիսն ընդամենը՝ ի՞նչ է, ի վերջո, անցումային արդարադատությունը, ինչպիսի՞ գործիքներ ունի, որքանո՞վ է անհրաժեշտություն ՀՀ-ում այս փուլում կիրառել անցումային արդարադատության գործիքները, այդ գործիքներից որո՞նք է անհրաժեշտ կիրառել, ի՞նչ չափով, ինչպիսի՞ն է, ի վերջո, վերջնանպատակն անցումային արդարադատության, ինչպիսի՞ն է միջազգային փորձն այս առումով:

Սկզբի համար թերեւս պետք է հասկանանք, թե ինչու՞ գործող դատական համակարգը չի կարող բավարարել ՀՀ քաղաքացիների պահանջը իրականացնելու արդար, անկախ արդարադատություն եւ ինչու՞ պետք է դիմել անցումային արդարադատության գործիքներին: Բոլորիս համար թերեւս փաստ է, գաղտնիք չի, որ դատական համակարգը տարիներ շարունակ ունի կուտակված լրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն չեն լուծվել այս վերջին մեկ տարվա ընթացքում, այլ պատուհաս են դարձել մեր գլխին եւ իբրեւ մի հսկա ժայռ՝ կանգնած են Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման ճանապարհին: Համաձայնեք՝ հնարավոր չէ կառուցել լիարժեք ժողովրդավարություն, երբ անկախ դատարանները չեն կարող ապահովել Հայաստանի Սահմանադրությունից եւ օրենքներից բխող անկախ արդարադատություն, ապահովել մարդու իրավունքները, չեն կարող կայացնել անկողմնակալ որոշումներ: Եւ անցման այս փուլում, երբ Հայաստանն անցնում է պսեւդոժողովրդավարությունից, իսկ որոշ փորձագետների գնահատմամբ՝ ավտորիտար համակարգից դեպի ժողովրդավարություն, երբ ժողովուրդն, ի վերջո, ձեւավորել է օրենսդիր իշխանություն եւ օրենսդիր իշխանության միջոցով՝ գործադիր իշխանություն, դատական իշխանությունը շարունակում է ապրել, պայմանական ասած, հին Հայաստանի կանոններով, որտեղ Սահմանադրությունը եւ օրենքները մի բան են, խաղի կանոնները, որոնցով առաջնորդվում է դատական իշխանությունը, այլ բան է: Թերեւս, ավելորդ չի մեկ անգամ եւս ձեւակերպել, որ դրանք խաղի կանոններ են, որտեղ էական դերակատարում ունեն զանազան կոռուպցիոն սխեմաները, ազգակցական կապերը, ինչու չէ՝ կաշառքը:

Սա վստահաբար պնդում չի բոլոր դատավորների, բոլոր ատյանների մասին, բայց միայն այն հանգամանքը, որ Հայաստանի հանրությունը չունի վստահություն դատական համակարգի նկատմամբ, իսկ դա ակնհայտ է, արդեն իսկ խոսում է այն մասին, որ այստեղ լրջագույն, արագ եւ գիտակցված տարբեր որոշումներ կայացնելու ժամանակն է:

Ժամանակի մասով: Ուզում եմ ասել, որ կիսում եմ միջազգային փորձագետների հնչեցրած գնահատականներն այն մասին, որ, եթե պիտի կիրառվի անցումային արդարադատություն, ապա այժմ ճիշտ ժամանակն է: Չէր կարելի դա անել շուտ, հապճեպ եւ չի կարելի նաեւ հապաղել, չի կարելի ուշացնել:

Ի՞նչ նպատակ ունի անցումային արդարադատությունը: Անցումային արդարադատության նպատակը վերջնական անկախ դատական համակարգի ձեւավորումն է: Այսօր ակնհայտ է, այս օրերին շատ խոսվեց այդ մասին, որ իշխանության մյուս թեւերը որեւէ կերպ չեն ազդում դատական համակարգի որոշումների վրա, բայց միեւնույն ժամանակ դատական համակարգը կարծես թե շարունակում է ազդեցություններ կրել այլ շրջանակներից, այլ օղակներից, եւ սա, իսկապես, մեծագույն խնդիր է: Հետեւաբար, անցումային արդարադատության նպատակն անկախ դատական համակարգի ձեւավորումն է ըստ էության: Մյուս կողմից, անցումային արդարադատությունը նպատակ ունի ոչ թե ավելի սրել եղած խնդիրները, այլ տալ լուծում եւ հանգեցնել հանրային համերաշխության: Սա եւս չափազանց կարեւոր է գիտակցել:

Գործիքների մասով: Թույլ տվեք ալեգորիկ համեմատություն անել: Եթե անցումային արդարադատությունը մի ծով է, որի ափին մենք կանգնած ենք, ապա չափազանց կարեւոր է հասկանալ՝ ի՞նչ չափով ենք մենք մտնում այդ ծովը: Որովհետեւ, եթե մենք մտնում ենք ոչ բավարար չափով, ապա ալեգորիայ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր