Դեպի վեր

Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի միասնականությունը, լինել նախագահ՝ բոլորի համար (տեսանյութ)

armtimes.com01/20/2021, 7:24

Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի միասնականությունը, լինել նախագահ՝ բոլորի համար (տեսանյութ)

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը, պաշտոնը ստանձնելուց հետո հանդես է եկել ելույթով՝ դիմելով ներկաներին եւ բոլոր ամերիկացիներին: Ելույթը, ինչպես և ամբողջ երդմնակալության արարողությունը, ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է ամերիկյան գրեթե բոլոր հեռուստաալիքներով, լրատվական կայքերով, ամերիկյան բոլոր նահանգների խոշոր քաղաքներում տեղակայված փողոցային էկրաններով:

Իր երդմնակալության ելույթում նոր նախագահը խոստացել է առաջնորդ լինել բոլոր ամերիկացիների համար՝ ընդ որում՝ իր օգտին չքվեարկած քաղաքացիների՝ խնդրելով նրանց հավատալ իրեն և տալ շանս՝ աշխատելու ու խոստումներն իրականացնելու համար: Բայդենը խոստացել է նաև վերականգնել ազգի միասնությունն ու համերաշխությունը, ակտվացնել Ամերիկայի արտաքին քաղաքականությունը:

Մինչ ելույթը, ինչպես հայտնել ենք, Բայդենը պաշտոնապես երդվել է՝ խոստանալով պաշտպանել ու պահպանել Սահմանադրությունը:

Իր ելույթում նախագահը ամենից շատ օգտագործել է «միասնականություն» բառը: Նրա խոսքով, եթե Միացյալ Նահանգների ժողովրդի միասնականությունը չվերականգնվի, երկիրը կմխրճվի իրական քաոսի մեջ:

Քաղաքական գործիչը նշել է, որ « ամբողջ սրտով ձգտում է Ամերիկայի միասնականությանը, ժողովրդի միասնությանը» և խնդրել ամերիկացիներին միանալ ու օգնել իրեն դրանում ՝ «միասին պայքարելու» ցասման ալիքի, ատելության, ծայրահեղականության, անօրինականության, բռնության, հիվանդությունների և գործազրկության դեմ: Նոր նախագահը կո է արել ԱՄՆ-ի բնակիչներին իրեն հնարավորություն տալ աշխատել ու խոստացել է, որ «կպայքարի բոլորի համար՝ իր աջակիցների եւ ոչ աջակիցների համար հավասարապես:

Իր պաշտոնավարման մեկնարկի օրը Բայդենն անվանել է «պատմության ու հույսի, նորարարության ու վճռականության օր»: Ըստ նրա, «դեմոկրատիան վեր սլացավ՝ տանելով հաղթանակ»:

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ խոսքը ոչ թե ընտրություններում այս կամ այն թեկնածուի հաղթանակի մասին է, այլ այն մասին, որ «լսելի է եղել ժողովրդի կամքը»: Անդրադառնալով Կապիտոլիումի վերջին իրադարձություններին ՝ նա հացվելել է, որ «ժողովրդավարությունը նաև փխրուն է»:

Բայդենը բազմիցս է անվ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր