2017թ․ Թուրքիան 24 տոկոսով ավելացրել է զենք-զինամթերքի վաճառքը։ Այս մասին հայտնի է դարձել Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցից։
Հայտնի է դարձել, որ զենքի համաշխարհային շուկայում առաջատարներն ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են։ 2017թ․ զենք արտադրող ամենախոշոր ընկերություններն ընդհանուր 398․2 մլրդ դոլար արժողությամբ զենք ու զինամթերք են վաճառել։ Նախորդ տարվա համեմատ վաճառքի մակարդակն աճել է 2․5 տոկոսով, իսկ 2002թ․ համեմատ՝ 44 տոկոսով։
Թուրքական «Aselsan» և «Ավիացիայի ու տիեզերագնացության արդյունաբերական ընկերությունը» (TUSAŞ/TAI) ընդգրկվել են 100 առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկում։
Ցանկում տեղ է գտել 42 ամերիկյան ռազմարդյունաբերական ընկերություն, որոնց բաժին է ընկնում զենքի վաճառքի 57 տոկոսը։ Ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցրել է ամերիկյան «Lockheed Martin» ընկերությունը, ո...