Դեպի վեր

Երևանում կանցկացվի Ատոմային տեխնոլոգիաների օրը՝ ուսանողների և աշակերտների համար

b24.am10/22/2019, 8:48

Երևանում կանցկացվի Ատոմային տեխնոլոգիաների օրը՝ ուսանողների և աշակերտների համար

Երևանում կանցկացվի Ատոմային տեխնոլոգիաների օրը՝ ուսանողների և աշակերտների համար

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում ուսանողների և բարձր դասարանների աշակերտների համար կանցկացվի Ատոմային տեխնոլոգիաների օր-կրթական-ժամանցային միջոցառում։ Միջոցառման կազմակերպիչն է «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի տան աջակցությամբ։ Ատոմային տեխնոլոգիաների օրվա հիմնական նպատակն է երիտասարդների շրջանում տեխնիկական կրթության հանրայնացումը։

Հայաստանն ու Ռուսաստանը սերտ փոխգործակցում են ատոմային էներգետիկայի ոլորտում կադրերի պատրաստման հարցում։ Հայկական ԱԷԿ-ի արդիականացման և շահագործման ժամկետների երկարաձգման ու ատոմային էներգետիկայի զարգացման կապակցությամբ, մոտ ապագայում Հայաստանին անհրաժեշտ են բարձրակարգ երիտասարդ մասնագետներ, որոնք ի զորու կլինեն ապահովել ատոմային օբյեկտների շահագործումը՝ պահպանելով միջուկային ու ճառագայթային անտանգության միջազգային բոլոր պահանջները։

Ատոմային տեխնոլոգիաների օրը հնարավորություն կտա մասնագիտական ուղղվածություն ունեցող ուսանողներին ու բարձր դասարանների աշակերտներին ընդլայնել գիտության ու ժամանակակից տեխնոլոգիաների մասին իրենց պատկերացումները։ Այս տարի կկազմակերպվի կրթական-ժամանցային հարթակ, որտեղ մասնակիցները կկարողանան ներգրավվել ինտելեկտուալ մրցույթներում՝ կապված ատոմային բնագավառի և գիտության հետ, ստուգել սեփական գիտելիքներն ու կազմել գիտական հայտնագործությունների ժամանակագրությունը։ Ատոմակայանի լրացված իրականության և 3D մակետի օգնությամբ հնարավոր կլինի տեսնել անվտանգության բոլոր համակարգերն ու դրանց արձագանքը՝ արտաքին ու ներքին միջավայրի փոփոխություններին։

Ինժեներա-տեխնիկական մասնագետների պահանջարկը կաճի նաև այն պատճառով, որ միջուկային տեխնոլոգիաները դինամիկ աճում են ու յուրաքանչյուր տարի ավելի պահանջված են դառնում։ Եվ դա, ոչ միայն էներգետիկ բնագավառում, այլև՝ բժշկության, արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ, ՏՏ ոլորտում, որոնցում կիրառվում են ժամանակակից գերհզոր համակարգիչների մշակման, յուրահատուկ հատկություններով նոր նյութերի ստեղծման մեջ։

Ատոմային տեխնոլոգիաների օրվա շրջանակում հանդես կգան նաև բանախոսներ՝ աշխարհում միջուկային տեխնոլոգիաների զարգացման մասին դասախոսություններով և այն մասին, թե ինչպես կարող է միջուկային էներգիան նպաստել կլիմայի փոփոխության դեմ պայքարին։ Բացի այդ, փորձագետները կպատմեն հայկական ԱԷԿ-ի աշխատանքի և զարգացման մասին։ Միջոցառման վերջում ավելի ակտիվ մասնակիցներին կտրվեն մրցանակներ։

Տ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր