Դեպի վեր

Շատ վտանգավոր իրավիճակ է․ առաջիկայում հնարավոր է ամեն ինչ՝ ներառյալ տարածաշրջանային մեծ պատերազմը․ Սատանովսկի

1in.am09/23/2020, 6:06

Շատ վտանգավոր իրավիճակ է․ առաջիկայում հնարավոր է ամեն ինչ՝ ներառյալ տարածաշրջանային մեծ պատերազմը․ Սատանովսկի

Մեծ Մերձավոր Արևելքում՝ Հարավային Կովկասից մինչև Հյուսիսային Աֆրիկա, Արևելյան Միջերկրական և Պարսից ծոցի տարածաշրջան, վերջին ամիսներին չափազանց հետաքրքիր ու կարևոր պրոցեսներ են տեղի ունենում, որոնք հետաքրքիր են նաև Հայաստանի շահերի տեսանկյունից, քանի որ այդ զարգացումները կարող են բերել լուրջ վերադասավորումների ոչ միայն այս մեծ մեգատարածաշրջանում, այլև միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգում՝ անխուսափելիորեն ազդելով նաև Հայաստանի անվտանգության միջավայրի և տարածաշրջանում հայկական բազմաթիվ շահերի ու հետաքրքրությունների վրա։ Խոսակցությունները հասնում են ընդհուպ մինչև տարածաշրջանի քաղաքական քարտեզի վերագծման և նոր Միջին Արևելքի ձևավորման կանխատեսումներ։

Եթե ավելի կոնկրետ խոսենք, ապա, մի կողմից, նեոօսմանիստ Էրդողանի Թուրքիան է ագրեսիվ, ծավալապաշտական քաղաքականություն վարում նշված տարածքներում՝ լինի Լիբիան, Սիրիան, Իրաքը, թե Միջերկրական ծովի արևելյան հատվածը, մասնավորապես՝ Հունաստանի և Կիպրոսի հետ վիճելի ջրային տարածքները, և այս հողի վրա ձևավորվում է հզոր հակաթուրքական դաշինք՝ Եգիպտոսի, Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի մասնակցությամբ, մյուս կողմից էլ՝ Իսրայելն է աստիճանաբար կարգավորում իր հարաբերությունները արաբական աշխարհի հետ՝ ամրապնդելով իր դիրքերը տարածաշրջանում։

Այս խորապատկերին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Եգիպտոս և զուգահեռաբար Իսրայելում՝ Թել Ավիվում, Հայաստանի Հանրապետության դեսպանատան պաշտոնական բացումը ինքնին խոսում են նշված գործընթացների նկատմամբ Հայաստանի հետաքրքրության մասին։ Մերձավորարևելյան վերլուծաբաններից շատերը, հիշեցնելով Հունաստանի և Կիպրոսի հետ Հայաստանի սերտ կապերի մասին, ասում են, որ թեև Հայաստանն առայժմ չի մասնակցում Հունաստանի և Իսրայելի համատեղ զորավարժություններին կամ Հունաստանի, Կիպրոսի և Էմիրությունների ռազմաօդային ուժերի վարժանքներին Միջերկրական ծովում, բայց պատրաստ է հեռանկարում ավելի ակտիվ դեր խաղալ։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի արևելագետ, Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

–  Պարոն Սատանովսկի, այն գործընթացները, որ տեսնում ենք Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Իսրայելի շուրջ, Ձեր կարծիքով, իսկապես վկայում են գլոբալ ինչ-որ փոփոխությունների մասի՞ն, թե՞ պարզապես Իսրայելի և Թրամփի դիվանագիտական հաջողություններն են, որոնք, իհարկե, կարելի է տեղավորել Թրամփի նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ։

– Իսկ ի՞նչ է ընդհանրապես նշանակում գլոբալ պրոցես։ Երբ փլուզվեց Խորհրդային Միությունը՝ դա իրոք գլոբալ պրոցես էր։ Ծոցի միապետությունները վաղուց կապեր են պահպանում Իսրայելի հետ, դրա մասին գիտեն բոլորը։ Բայց այսօր այդ հարաբերությունները պարզապես ձևակերպվեցին պաշտոնապես։ Այո՛, անշուշտ, տարածաշրջանի մակարդակով դա մեծ առաջընթաց է։ Բայց դա սպասելի էր, կանխատեսելի։ Ոչ մի հրաշք կամ անակնկալ դրանում չկա։ Եվ Էմիրություններից ու Բահրեյնից բացի՝ մյուս բոլոր միապետություններն էլ՝ ներառյալ Սաուդյան, Արաբիան, Քուվեյթը և նույնիսկ Կատարը, հարաբերություններ են պահպանում Իսրայելի հետ։ Աֆրիկայի իսլամական պետությունները, օրինակ՝ Սուդանը, Չադը, նույնպես հարաբերություններ են պահպանում Իսրայելի հետ։ Այս շարքում կարելի է նշել նաև Օմանի Սուլթանությունը։ Եվ թե նրանցից ո՞վ պաշտոնապես հարաբերություններ կհաստատի Իսրայելի հետ, ով՝ ոչ, ամենևին էլ կարևոր չէ։ Սա նորմալ, սովորական պրոցես է։ Պարզապես բանը հասել է այս վիճակին։
– Այսինքն՝ Թրամփն ու Նեթանյահուն սպասում էին, որ մոտենան ԱՄՆ նախագահի ընտրությունները, այդ ժամանա՞կ հայտարարեն Էմիրությունների և Բահրեյնի հետ հարաբերությունների հաստատման մասին, որպեսզի Թրամփը նաև ներքաղաքական միավորներ հավաքի և բարձրացնի վերընտրվելու իր շանսերը։

– Ես չգիտեմ, թե ինչ հաշվարկներ ուներ Թրամփը։ Դա իր խնդիրն է։ Ես նրա գործերին չեմ հետևում և իր կաբինետի կազմի մեջ չեմ մտնում։ Ու քանի որ Ամերիկայի նախագահը արեց այն, ինչ կարող էր, դրա համար շատ մեծ շնորհակալություն նրան։ Կեցցե՛ նա։ Ամեն ինչ լավ է։ Բայց Խաղաղության Նոբելյան մրցանակ նրան դրա համար, միևնույն է, չեն տա։ Չէ՞ որ նա Օբաման չէ։ Ոչինչ չարեց, բայց Նոբելյան մրցանակ ստացավ։ Իսկ Թրամփին դա չի սպասվում։ Դա նույնպես հասկանալի է։ Արդարություն այստեղ, իհարկե, չկա։

– Օբամային Նոբելյան մրցանակ տվեցին, որ նա անի ինչ-որ բան հետո, իսկ Թրամփին փաստորեն չեն տա, որովհետև արել է։

– Իսկ ի՞նչ է Օբաման արել՝ Լիբիան ռմբակոծելուց բացի։

– Դե, հույս ունեին, որ մի բան կանի։

– Այո՛, բայց նա ոչ մի լավ բան չարեց։ Ոչ մի հույս էլ չունեին։ Պարզապես այդպիսին են ամերիկացիք։ Նրա թիմը սեղմում է բոլոր ոտնակներին, որ նա ինչ-որ հեղինակային մրցանակ ստանա։ Օրինակ, փոխնախագահ Գոռին մրցանակ տվեցին գլոբալ տաքացման համար։ Խաղաղության Նոբելյան մրցանակն, ընդհանրապես, Աստված գիտե՝ ինչի՞ համար են տալիս կամ էլ տալիս են ոչ մի բանի համար։ Սա ընդհանրապես հիմար մրցանակ է։ Իսկ Թրամփին իրական ձեռքբերումների համար, իհարկե, չեն տա։

– Ընդհանրապես շատ պարադոքսալ երևույթ է։ Հիշո՞ւմ եք՝  երբ Թրամփը նոր էր ընտրվել, իսկ նա նախընտրական շրջանում այնքան կոշտ ու կտրուկ էր արտահայտվում միջազգային հարաբերությունների, տարբեր դաշինքների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի մասին․․․

– Եվ ճիշտ էլ անում էր։

– Եվ շատերը կարծում էին, որ նա ընդհանրապես թքած ունի արտաքին քաղաքականության վրա և չի զբաղվի միջազգային հարաբերություններով։ Բայց երբ անցավ որոշ ժամանակ՝ նա, ըստ էության, ավելի ակտիվ գործունեություն ծավալեց այս ոլորտում, քան իր նախորդներից շատերը։

– Նա վարում է այնպիսի քաղաքականություն, ինչ ինքն է ուզում։ Այս իմաստով Թրամփն իսկապես զարմանալի և արտասովոր նախագահ է Ամերիկայի համար։ Նա ջանում է իր երկրի համար և անում է այնպես, ինչ ճիշտ է համարում։

– Ուզում եք ասել, որ ուժերի փոխդասավորությունը Մերձավոր Արևելքում արմատապես չի՞ փոխվել։

– Փոխդասավորությունը արմատապես կփոխվի այն ժամանակ, երբ Իրանը կճանաչի Իսրայելը կամ կհաշտվի Սաուդյան Արաբիայի հետ, կամ էլ Թուրքիան կկարգավորի իր հարաբերությունները Իսրայելի հետ, ինչը տեղի չի ունենա, քանի դեռ Էրդողանը իշխանության ղեկին է։ Սրանք են արմատական փոփոխությունները։ Իսկ մնացյալը արմատական բնույթ չեն կրում։

Վերլուծաբաններից մեկը հետաքրքիր տեսակետ էր հայտնել՝ ասելով, որ Իսրայելի և Պարսից ծոցի արաբական միապետությունների հարաբերությունների բարելավումն ու մերձեցումը մեծապես կարժեզրկի Ադրբեջանի կարևորությունը հրեական պետության համար, քանի որ Ադրբեջանն այլևս Իսրայելի միակ հենարանը չէ՝ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար։ Եվ բացի այդ, հիմա Իսրայելը, ադրբեջանական նավթի փոխարեն, կարող է ավելի էժան գնով նավթ գնել սաուդացիներից։

– Ադրբեջանը Իրանի կողմից չէ, երբեք չի եղել Իրանի կողմից և երբեք էլ չի լինի։ Այնպես որ, տվյալ պարագայում դուք օգտվում եք չճշտված ինֆորմացիայից։ Ադրբեջանը Թուրքիայի կողմից է և շատ առումներով՝ Թուրքիայի տակ, և դրանից ելնելով՝ խնդիրների զգալի մասը կապված է Ղարաբաղի հետ՝ հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը։ Բայց տվյալ պարագայում եկեք՝ անիմաստ բաները չմեկնաբանեմ, քանի որ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին շատերի կարծիքը որևէ առնչություն չունեն իրականության հետ։

Ադրբեջանը նորմալ հարաբերություններ ունի արաբների հետ, նորմալ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, հրաշալի հարաբերություններ՝ Թուրքիայի հետ, տանելի հարաբերություններ՝ Ռուսաստանի, անտանելի հարաբերություններ՝ Թուրքմենստանի և վատ հարաբերություններ՝ Իրանի հետ՝ մի շարք պատճառներով․ Իրանն ուզում է գերիշխել։ Իսկ Հայաստանը լա՛վ հարաբերություններ ունի Իրանի հետ։ Դա էլ է նորմալ։
– Եվգենի Յանովիչ, երևի հարցս ճիշտ չհասկացաք ։ Ես հենց դա էլ նկատի ունեի, որ Ադրբեջանը վատ հարաբերություններ ունի Իրանի հետ և կոպիտ ասած՝ «ծախում էր» իրեն Իսրայելին՝ որպես հենակետի ընդդեմ Իրանի։ Չէ՞ որ հայտնի է, որ Ադրբեջանն ու Իսրայելը ռազմատեխնիկական և առհասարակ ռազմավարկան լայն հարաբերություններ ունեն։

– Հետո ի՞նչ։

– Հենց դա էլ նկատի ունեի։

– Ինչպես կար, այնպես էլ մնացել է։ Բայց դա ոչ մի առնչություն չունի Իսրայել-Էմիրություններ, Իսրայել-Սաուդյան Արաբիա, Իսրայել-Բահրեյն հարաբերությունների հետ։ Դրանք դիտարկման տարբեր ուղղություններ են։ Իսկ տարածաշրջանային մեծ պատերազմ սկսվելու դեպքում դրանք նաև կլինեն հարվածի տարբեր ուղղություններ։ Այնպես որ, դա վստահաբար ոչ մի բանի վրա էլ չի ազդի։

– Իսկ ի՞նչ է այսօր տեղի ունենում Թուրքիայ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր