Դեպի վեր

Տպավորություն է՝ մեր երկիրը դրել են ինքնաոչնչացման ռեժիմի վրա. Սուրեն Աբրահամյան

1in.am05/5/2020, 6:06

Տպավորություն է՝ մեր երկիրը դրել են ինքնաոչնչացման ռեժիմի վրա. Սուրեն Աբրահամյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ներքին գործերի նախկին նախարար, նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը:

– Վստահ եմ՝ հետևում եք հայաստանյան իրադարձություններին, տարանջատե՞լ եք՝ ըստ կարևորության, մեր թիվ մեկ մտահոգությունն առողջությանը հետևե՞լն է, թե՞ աշխուժացող քաղաքական կյանքը:

– Երևի թե երկուսը միասին, երկուսն էլ շատ կարևոր են… Պետք է բարձրացնել մարդկանց պատասխանատվությունը: Իշխանությունների պատասխանատվության փուլն անցել ենք…, բայց քաղաքացու պատասխանատվության խնդիրը կա:

– Վերջին իրադարձությունների ֆոնին շատ էր քննարկվում ոստիկանության վարքագիծը. իրադարձություններո՞վ դատենք և եզրահանգումներ անենք: Ի դեպ, Գեղարքունիքի մարզի ոստիկանապետին ազատել են պաշտոնից:

– Դե առաջին ծիծեռնակը կա, կարծում եմ՝ ճիշտ եզրահանգում է: Հետևել եմ տեղեկատվությանը, լսել եմ և՛ պրոֆեսիոնալների, և՛ ոչ պրոֆեսիոնալների, նաև չարությամբ լցված կարծիքներ, ռեալ գնահատական չէր հնչում, թիրախավորվել էր ոստիկանապետը, քննարկվում էր, թե որտեղ պետք է լիներ նա: Ինձ համար պարզ դարձավ, որ բավականին շատ անելիքներ ունենք: Նախ՝ ոչ մի իշխանություն նման միջադեպերից ապահովագրված չէ: Խնդիրը իշխանությունների բոլոր օղակների մասնակցությունն է և որոշումներ կայացնելու կարողությունը, ցավոք, պետական օղակների կողմից օբյեկտիվ ինֆորմացիա հաղորդելը հապաղեց, տարբեր լրատվամիջոցներ առիթից օգտվեցին. ոչ մեկի գնահատականների մեջ սրտացավություն չզգացի: Սոսկալի բան էր՝ 2 զոհ, 4 վիրավոր: Ոստիկանությանն անխնա թիրախավորեցին: Դրանից հետո 15 հոգու կալանավորել են, ես ցավ եմ ապրում… Նման բան չէր լինի նորմալ պետական կառույցների աշխատանքների և մի քիչ աչալուրջ լինելու դեպքում… Ինչպե՞ս կարող էին ծեծկռտուքի ժամանակ ՆԳ մարզային վարչությունը, բաժնի պետը, ԱԱԾ համապատասխան բաժինը ինֆորմացիա չունենալ, ուրեմն նրանք իրենց տեղում չեն:

– Ասում են՝ միջադեպը միջանձնային հողի վրա է ծագել:

– Դա առաջին փուլն է… Լուրջ վերլուծություն պետք է անել: Պետք է Նորատուսի համայնքապետի անվստահության հարցը լուծել: Հնարավոր չէր, որ այդքան մարդ հավաքվեր, և համայնքապետը չիմանար: Մեր համայնքներում երբեմն քարանձավային հայրենասիրություն է, ինչը դատապարտելի է: Ոստիկանական գործողությունների կտրուկ ու հատու լինելու պարագայում միջադեպը կկանխվեր. այդ համակարգն աշխատե՞լ է, թե՞ չի աշխատել… Նախ պետք է փորձեին համոզել, հետո պարտադրել և կանխել: Մարզպետը պետք է դուրս գար ամբոխի դիմաց, ուրիշ ո՞վ կարող էր գնալ նորատուսցիների առաջ կանգնել և ասել՝ էս ի՞նչ եք անում: Այդ հարցի շուրջ մտածելով՝ կանգ առա նաև Նիկոլ Փաշինյանի վրա, փաստորեն այս երկրի պետական կառավարման համակարգում մեկը չկա՞, որ կարողանա նման խնդիր լուծել… Ի դեպ, նորատուսցի մի երիտասարդ՝ դրսում սովորող, այս հարցերի վերաբերյալ ինձ ասաց, որ միջին վիճակագրական նորատուսցին ավելի լավ է զինված, քան Հայաստանի ոստիկանությունը: Սա պատիվ չբերող գնահատական է: Եթե դրսում սովորող երիտասարդը այդ մասին գիտի, տեղական իշխանությունները չգիտե՞ն…

– Ոստիկանությունում արմատական փոփոխությունների կարիք կա՞, ոստիկանությունն ունի՞ այն արատները, ինչ մասին այս օրերին նշում են:

– Այսպիսի գործողություններից ոչ մի իշխանություն ապահովագրված չէ, բայց այս դեպքին նախորդեցին ոստիկանության մի քանի անհասկանալի գործողություններ, տանել-բերել, բաց թողնել, դա պատիվ չի բերում պրոֆեսիոնալներին… Հասարակության մեջ ձևավորվելու է իրավական նիհիլիզմ: Իսկ ընդդիմադիր կոչվածները, որ սկսեցին քլնգել ոստիկանությանը, շատ լավ գիտեն, որ իրավական նիհիլիզմը, որը հեշտ է հասարակությանը սերմանելը, բերելու է իշխ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր