Դեպի վեր

Քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգը դեռևս պատրաստ չէ

azatutyun.am04/4/2020, 2:12

Քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգը դեռևս պատրաստ չէ

Կորոնավիրուսով վարակվածներին հայտնաբերելու համար, քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսելու համակարգը դեռևս ամբողջությամբ պատրաստ չէ։ Ինչպես «Ազատությանը» փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, հույս ունեն, որ համակարգը երկուշաբթի օրվանից կսկսի գործել և պարետատունն այդ մասին կիրազեկի հանրությանը։

«Այս պահին որոշակի թեստավորումներ են արվում, փորձարկվում է համակարգը այն մասով, որ մասով ինքն արդեն իսկ պատրաստ է, բայց քանի դեռ ամբողջությամբ ինքը դեռ մշակման փուլում է հույսով ենք, որ երկուշաբթի օրը կկարողանանք ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել», - ասաց Գևորգյանը:

«Ազատության» հարցին, թե ո՞ր մասով է պատրաստ, ի՞նչ թեստավորում է անցկացվում, վարչապետի խոսնակը պատասխանեց. «Այս պահին մասամբ պատրաստ է մեկուսացվածների ակտիվ շփումների շրջանակը պարզելու գործիքակազմը, դեռ այսքանը, բայց չենք տեղորոշում դեռևս, քանի որ երկրորդ մասը նաև, որը ենթադրում է, որ պետք է այդ մարդկանց ուղարկվի SMS, որի միջոցով իրենց տրվելու է հղում, իրենք գնալու են և հաստատեն, որ իրենք գտնվում են այսինչ վայրում, ինքնամեկուսացվածների մասին է խոսքը, դեռ այդ երկրորդ հատվածը ամբողջությամբ պատրաստ չի, և առաջինի մասով՝ մեկուսացվածների և ակտիվ շփումների մասով հեռախոսազանգերի, ինքը դեռևս էլի ավարտուն փուլին չի հասել, հուսով ենք, որ արդեն երկուշաբթի երկուսը լիովին պատրաստ կլինեն, որ միանգամից գործածության մեջ կդնենք»:

Նշենք, որ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը տեղեկացրել էր, որ ապրիլի 1-ին, դիմել էր «Վիվասել», «Յուքոմ» և «Բիլայն» ընկերություններին և խնդրել տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե հնարավո՞ր է GPS-ի միջոցով տեղորոշել բջջայինի կամ սմարթֆոնի հստակ տեղը։ Պատգամավորը շեշտել էր, թե ընկերությունների պատասխաններից հստակ երևում է, որ նրանք չեն կարող իրականացնել տեղորոշումը կամ հնարավոր չէ հստակ տեղորոշել, շեղումը 20-ից 100 մետր է։

«Բոլոր հարկերի մարդկանց իրենք պետք է տեսնեն մեկ հարթությունում, այսինքն՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, տասնհինգերորդ հարկի բոլոր բնակիչներին իրենք տեսնելու են մի հարթության վրա, ինչպես են այդտեղ իրենք կարողանալու հասկանալ՝ ով ում կողքն է եղել», - ասաց Եղիազարյանը:

Ի պատասխան Արմեն Եղիազարյանի կողմից կատարված հարցումներին, իշխող «Իմ քայլը»-ից պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ընդդիմությանը մեղադրել է ամոթալի պոպուլիզմի մեջ, ընդգծելով, որ ի սկզբանե օրենքի քննարկումների ժամանակ էլ պարզ էր, որ քաղաքացիների տեղորոշումը հստակ իրականացնել հնարավոր չէ, այն հնարավոր է միայն 100-150 մետր շեղմամբ, և դա է պատճառը, որ անհրաժեշտ է նաև ֆիքս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր