Դեպի վեր

Սյունիքի մարզպետը ընտրություններին տված խոստումը չի կատարել. «քցված» անապահով ընտանիքի ահազանգը

1in.am07/27/2017, 4:35

Սյունիքի մարզպետը ընտրություններին տված խոստումը չի կատարել. «քցված» անապահով ընտանիքի ահազանգը

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Գորիսի հարակից Ներքին Խնձորեսկ համայնքում սոցիալապես անապահով, դոմիկում ապրող կնոջը խոստացել է ձայն բերելու դիմաց բնակարան գնել, սակայն մինչ օրս մարզպետը խոստումը չի կատարել:

«Ես անապահով ընտանիք եմ, ունեմ 4 անչափահաս երեխա: Ապրում եմ դոմիկում՝ փայտից տնակում: Ընտրությունների ժամանակ Վահե Հակոբյանը մեզ խոստացավ տուն գնել, սակայն մինչ օրս խոստումը չի կատարել: Մարզպետն անձամբ խոստացավ, որ եթե շատ ձայն հավաքեմ, 10 հազար դոլարի սահմաններում գյուղում տունը կառնի: Հետո ասեց՝ 10 հազարը թանկ է, 5 հազարի սահմաններում կառնեմ: Պայմանավորվեցինք: Ես 40 ձայն հավաքեցի, սրան-նրան խնդրեցի, չէին համաձայնում, բոլորը փող էին ուզում ձայնի դիմաց: Բայց 40 ձայն հավաքեցի, 70-80 հազար դրամ փող ծախսեցի տրանսպորտի վրա, գնացի-եկա, բարեկամներիս համոզեցի, ձայները հավաքեցի, տարա, ներկայացրեցի, բայց նա խոստումը չկատարեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լուսինե Սարգսյանը:

Լուսինեն խորհրդարանական ընտրություններից հետո փորձել է ամեն կերպ կապվել մարզպետի հետ, պահանջել-խնդրել, որպեսզի խոստումը կատարի, բայց չի ստացվում: «Գորիսում նա օգնական ունի: Զանգահարում եմ իրեն՝ մեկ ասում է, որ մարզպետը արտասահմանում է, մեկ՝ գործերով խառն է: Ոչ մի կերպ չի ստացվում նրան գտնել: Ստացվում է, որ ես իրենց համար ձայներ ապահովեցի, բայց իրենք ինձ 10 դրամի օգուտ չտվեցին»,- ասաց կինը:

Մեր դիտարկմանը, թե չի՞ կարծում, որ իր արածը այնքան էլ օրինական չէ, և մարզպետի հետ նախընտրական շրջանում ձայների փոխարեն բնակարան ուզելու փոխարեն կարելի էր այլ ճանապարհով հասնել խնդրի լուծման, մանավանդ, որ սոցիալապես անապահով են և հատուկ կարգավիճակ ունեն, տիկինը պատասխանեց. «Գիտեք, ես 4 անչափահաս երեխա ունեմ, ամեն օր հիվանդանոցներում եմ: Տան պայմաններից երեխաներս թոքաբորբով հիվանդ են: Հենց հիմա էլ ես եմ բուժվում հիվանդանոցում թոքաբորբից: Ամռանը շատ տաք է, օձեր են մտնում ներս, իսկ ձմռանը՝ ահավոր ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր