Դեպի վեր

Եղել են դժվար պահեր, երբ ցանկացել եմ կոտրվել, հանձնվել, բայց հիշել եմ Ազնավուրին... Հայկ Պետրոսյան

asekose.am10/20/2018, 10:54

Եղել են դժվար պահեր, երբ ցանկացել եմ կոտրվել, հանձնվել, բայց հիշել եմ Ազնավուրին... Հայկ Պետրոսյան

Հոկտեմբերի 29-ին և 30-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Քեզ համար, Ազնավուր» համերգային ծրագիրը՝ նվիրված մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին։ Asekose.am-ը զրուցել է երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի հետ, ով ծրագրի հեղինակներից է: Նա վերհիշեց Շառլ Ազնավուրիին նվիրված նախորդ համերգները, շանսոնյեյի հետ բացառիկ հանդիպումը և ոչ միայն:

Ամենամեծ երջանկությունն էր

Ազնավուրին նվիրված առաջին համերգը 2016-ին է տեղի ունեցել Տիկնիկային թատրոնում, երբ իմ բենդի հետ հանդես եմ եկել «Հայկ Պետրոսյանը երգում է Ազնավուր» խորագիրը կրող համերգով, որի ժամանակ կատարել էի 16-17 երգ՝ ընթացքում ներկայացնելով նաև հետաքրքիր դրվագներ Ազնավուրի կյանքից: Արդեն 2017-ին ավելի մասշտաբային համերգ կազմակերպելու մտահղացում կար, որի շրջանակներում պետք է այլ մասնակիցներ էլ լինեին: Մշակույթի նախարարությունը՝ հանձին նախարար Արմեն Ամիրյանի, արձագանքել էր, արդյունքում մեզ միացել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Ամենամեծ երջանկությունն էլ համերգին՝ Ազնավուրի ներկայությունն էր:

Ցավոք...

Որոշում էինք կայացրել, որ այս համերգները պետք է լինեն շարունակական: Նախատեսել էինք, որ դրանք պետք է կայանան ամեն տարի Ազնավուրի ծննդյան ամսին՝ մայիսին, սակայն նկատի ունենալով, որ շանսոնյեն հոկտեմբերին պետք է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Երևանում լիներ, համերգը հետաձգելու որոշում կայացրինք: Ցավոք, այս համերգները կնվիրվեն ոչ միայն Ազնավուրին, այլև նրա հիշատակին: Այս համերգին մասնակիցներն այլ են լինելու, երաժշտական ձևավորումները՝ նույնպես, նոր նվագախումբ է լինելու: Ես էլ կրկին կներկայացնեմ դրվագներ Ազնավուրի կյանքից, որոնք այնքան շատ են, որովհետև 94 տարիների ընթացքում իսկապես զարմանալի և հետաքրքիր դրվագները նրա կյանքում շատ են եղել: Համերգի կայացման նախաձեռնողներն էլ Մշակույթի նախարարությունը և Unity Production ընկերությունն են, իսկ գլխավոր աջակիցը Ինեկոբանկն է:

Ամենամեծ նորությունն ինձ համար հորս վերադարձն է

5 տարվա դադարից հետո երևանյան բեմ է բարձրանալու նաև հայրս՝ Վարդան Պետրոսյանը: Նա դա հատուկ անելու Շառլ Ազնավուրի համար, ինչի համար շատ ուրախ եմ, վստահ եմ, որ ուրախ է նաև նրա երկրապագուների մեծ բանակը:

Հավատս չէր գալիս, ամաչում էի մոտենալ Ազնավուրին

Տարիներ առաջ, երբ հայրս Փարիզի ամենահեղինակավոր թատրոններից մեկում հանդես էր գալիս ներկայացումներով, ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.194.39
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր