Դեպի վեր

Արթուր Գեւորգյանը դժգոհ է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի գործելաոճից

a1plus.am09/25/2018, 7:42

Արթուր Գեւորգյանը դժգոհ է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի գործելաոճից

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, իր ֆեյսբուկյան էջում հանդես է եկել հայտարարությամբ, որում հիմնականում անդրադարձել է օրերս ստեղծված բռնցքամարտի նոր ֆեդերացիային: Հայտարարությունը ստորև.

Հարգելի հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և լրագրողներ, վերջին ժամանակներում բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի շուրջ ստեղծված արհեստածին լարվածության շուրջ ցանկանում եմ մի քանի նկատառում ներկայացնել, այսպես.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ-ն ստեղծվել է տարիներ առաջ և արդեն իսկ ձևավորված ավանդույթներից բացի, մեծ հեղինակություն է վայելում նաև բռնցքամարտի միջազգային հեղինակավոր կառույցներում: Փաստացի մի քանի օր առաջ Ֆեդերացիան ևս մեկ անգամ ապացուցեց իր բարձր կարգը Թուրքիայում ընթացող հեղինակավոր մրցաշարի ժամանակ, զբաղեցնելով թիմային պատվավոր 3-րդ հորիզոնականը: Ֆեդերացիայում, ինչպես յուրաքանչյուր հեղինակավոր կառույցում, կարող են լինել խնդիրներ: Ֆեդերացիան իր անդամների և բռնցքամարտի ներկայացուցիչների համար միշտ բաց է եղել քննարկումների, խնդիրների լուծման համար: Ինչպես հայտնի է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձել և փորձում է տոտալ վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ: Բռնցքամարտի Ֆեդերացիան նույնպես անմասն չմնաց նման փորձերից: Ֆեդերացիան մասնատելու փորձն անհաջողության մատնելուց հետո վերջինս փորձեց որոշ դժգոհ ներկայացուցիչների միջոցով (ի դեպ, նրանցից շատերը ֆեդերացիայից հեռացվել են օբյեկտիվ և հիմնավոր պատճառներով, օրինակ աղջիկ մարզիկին հայհոյելու, հարվածելու և այլն) ժողով կազմակերպել և հայտարարել, թե իբր նա կարող է ֆեդերացիան չճանաչել, ՀԱՕԿ-ը հանդիսանում է ֆեդերացիան հաստատողը (անհասկանալի իրավական ձևակերպումներ) և ՀԱՕԿ-ը, որ ֆեդերացիային ճանաչեց, այն ֆեդերացիան էլ ԱԻԲԱ-ն է ճանաչելու, ՀԱՕԿ-ը պետք է ստորագրի և ճանաչի, թե որ ֆեդերացիային է տեղ տալիս (տեսաձայնագրությունն առկա է): Դրանից հետո անհասկանալի նամակ ստացանք սպորտի նախարարությունից, որտեղ գրված էր, թե իբր ֆեդերացիայի անդամները բողոքում են, բայց գրված չէր ինչն են բողոքում, ինչից են դժգոհ: Պատասխան նամակով արձագանքեցի, որ չենք բացառում բողոք լինի, բայց բողոքին ընթացք տալու համար պետք է հասկանանք բողոքի բովանդակությունը: Առաջարկեցինք ֆեդերացիայի ներսում կազմակերպել բաց քննարկումներ, և հայտնեցինք, որ ցանկացած բարձրացված խնդիր պատրաստ ենք քննարկել և լուծումներ գտնել: Այս առաջարկս և նախարարության և «բողոքողների» կողմից անարձագանք մնաց: Հետևություն. իրական բողոք լինելու դեպքում առնվազն բողոքի բովանդակությունը կբացահայտվեր: Ֆեդերացիայի և մարզիկների վերջին հաջողությունների ֆոնին կոմիտեն և ՀԱՕԿ-ը դիմեցին ամենավտանգավոր և անհեթեթ քայլին՝ ստեղծեցին նոր անվանմամբ ֆեդերացիա, որի անվանումը շփոթության աստիճան նման է ֆեդերացիայի անվանմանը: Ելույթ ունեցան, իբր Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան՝ ԱԻԲԱ-ն այսուհետ կճանաչի իրենց ֆեդերացիան: ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր