Դեպի վեր

Մեզ տնտեսություն զարգացնել է անհրաժեշտ, ոչ թե վտանգավոր տեսարաններ. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

shamshyan.com05/15/2019, 6:54

Մեզ տնտեսություն զարգացնել է անհրաժեշտ, ոչ թե վտանգավոր տեսարաններ. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Երկրում ստեղծված ներքաղաքական լարված մթնոլորտը վերջին երկու օրերում տրամաբանական շարունակություն ունեցավ:

Այն մեկ քայլով եւս խորացավ: Արդեն նույն տարածքում տեղի են ունենում հակադիր բողոքի ակցիաներ,մթնոլորտում վտանգավոր ագրեսիվություն է աճում, ուրեմն այն կունենա շարունակություն:

Այդպիսին են ատելության քարոզի հետեւանքները: Անթույլատրելի է, բայց ցավոք դրանց ներգրավում եւ նաեւ երեխաների: Անհասկանալի է, թե ինչու: Դպրոցականին ինչու՞ եք բերում ու պաստառը ձեռքը տալիս, որի իմաստն ինքը չի էլ հասկանում: Արդյո՞ք խնդիր է դրված ատելության մթնոլորտը փոխանցել հաջորդ սերունդին:

Ադրբեջանում դպրոցականների մասնակցությամբ այդպիսի բաներ անում են եւ ամենուրեք քարոզում են հակահայկականություն, որովհետեւ ուզում են, որ հաջորդ սերունդները Հայաստանի նկատմամբ ատելությունը պահպանեն եւ չհաշտվեն Արցախի անկախության հետ:

Մենք ի՞նչ խնդիր ենք լուծում խորացնելով այս մթնոլորտը: Արդյո՞ք հաշվարկել ենք բոլոր հետեւանքները: Փաստորեն մտնում ենք նոր վտանգավոր փուլ, որը կարող է բերել ներքին առճակատումների:

Ռոբերտ Քոչարյանը եղել է պատերազմ հաղթող նախագահ Ղարաբաղում, եղել է նախագահ Հայաստանում, ում նախագահության ընթացքում տարիներ շարունակ Հայաստանում շատ լուրջ տնտեսական աճ է գրանցվել, հասարակությունն այդ տարիներին արտաքին անվտանգության հարցերով որեւէ անհանգստություն չի ունեցել: Ուրեմն պարզ է, որ նա պետք է ունենար բազմաթիվ համակիրներ, ովքեր նրա շուրջ կատարվածի համար բողոքի ձայն պետք է բարձրացնեին: Տարօրինակ է, որ իշխանությունները սա հաշվի չեն առնում:

Իշխանությունները համարում են, որ իրենք ճիշտ քայլեր են անում, որովհետեւ շատերն իրենց հետ համաձայն են: Մի կողմ թողնելով դրա հավաստիության աստիճանը, նկատենք, որ այս կամ այն ակտիվիստը, շարքային քաղաքացին կարող են ինչ-որ բանի հետ համաձայն լինել կամ ուզենալ, սակայն նրանք դրանց հետեւանքների պատասխանատուն չեն: Պատասխանատուն իշխանությունն է, որը պետք է տարբերվի մտածողությամբ ու քայլերով:

Վստահ եմ, երբ բոլշեւիկները հեղափոխությունից հետո ծայրահեղ դաժանությամբ գնդակահարեցին ցարական ընտանիքը, շատերը կային, ովքեր կողմ էին դրան: Երբ ժողովրդի թշնամի որակելով կուլակաթափ էին անում մարդկանց, շատերը ցնծության մեջ էին: Դրանից հետո, երբ տարբեր անվանումներով գործերի շրջանակներում` բժիշկների գ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր