Դեպի վեր

Արտաքին քաղաքական առաջնահերթությունների թղթապանակը պետք է լինի շատ ավելի ընդգրկուն, քան թվարկել է վարչապետը

1in.am09/25/2020, 7:36

Արտաքին քաղաքական առաջնահերթությունների թղթապանակը պետք է լինի շատ ավելի ընդգրկուն, քան թվարկել է վարչապետը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության ղեկավար խորհրդի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը

 Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն իր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ է զարգացնում և դա շարունակելու է: «Եվրամիությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը մեզ համար շատ կարևոր գործընկերներ են»,- անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին՝ ասել է նա: Որքանո՞վ են Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները համարժեք Հայաստանի կողմից այսօր վարվող արտաքին քաղաքականությանը։  

Ինքնին դրական է, որ վարչապետի կողմից նման հայտարարություններ են հնչում, որ պետության ղեկավարը գոնե հռչակագրերի մակարդակում արձանագրում է բազմակողմ ու համակողմանի արտաքին քաղաքականության կարևորությունը։ Բայց, ցավոք, դրանք դեռևս ընդամենը հռչակագրային մակարդակի արձանագրումներ են, որոնք շատ ուղղություններով չեն վերածվել գործնական քաղաքականության, պրակտիկ դիվանագիտության։ Եվ ես ամենևին նկատի չունեմ միայն ֆորմալ, պաշտոնական դիվանագիտությունը։ Արտաքին քաղաքականությունը գործողությունների համալիր է, որն ընդգրկում է, իհարկե, առաջին հերթին պաշտոնական դիվանագիտությունը, սակայն, ինչը ոչ պակաս կարևոր է՝ նաև խորհրդարանական դիվանագիտությունը, ժողովրդական դիվանագիտությունը, տարբեր երկրների էլիտաների հետ մեր համապատասխան հանրույթների կապերը և այլն։ Ահա այս համալիր հարթությունում, ցավոք, մեր արտաքին քաղաքականությունը դեռ շատ հեռու է վարչապետի հայտարարություններից։ Եվ ես չեմ ցանկանում մեղքը բարդել միայն պաշտոնական դիվանագիտության, արտաքին գործերի նախարարության վրա։ Սխալ ու վտանգավոր մոլորություն է արտաքին քաղաքականության ամբողջ ճակատը թողնել միայն ԱԳՆ-ի ուսերին։ ԱԳՆ-ն իր աշխատանքներում պետք է զգա պետական մյուս կառույցների, առաջին հերթին խորհրդարանի աջակցությունը։ Ահա այդ հարթությունում մենք մեծ թերություններ ունենք։ Ես Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ եմ, այդ կարևորագույն հանձնաժողովը շաբաթներ, ամիսներ շարունակ անգամ նիստեր չի գումարում։ Նույնը վերաբերում է նաև նույնքան կարևոր ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովին, որը գրեթե զրոյական ակտիվություն է ցուցաբերում մեր արտաքին քաղաքականության մեջ, այն դեպքում, երբ այդ երկու հանձնաժողովներն ունեն ահռելի, աննկարագրելի մեծ ծավալի աշխատանք, ամենօրյա, քրտնաջան աշխատանք՝ սկսած մեր գործընկեր ու բարեկամ երկրների հետ կապերի պահպանումից ու նոր գործընկերների հետ հարաբերությունների հաստատումից մինչև արտաքին քաղաքական օրակարգում նոր նախաձեռնությունների, նոր գաղափարների գեներացում։ Ահա այդ աշխատանքը, ցավոք, բացակայում է, և այդ պայմաններում մենք չենք կարող մտածել, որ կարող ենք իրականացնել այն համակողմանի ու խորը արտաքին քաղաքականությունը, ինչի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը։ Ավելին՝ մեր արտաքին քաղաքական օրակարգն ու առաջնահերթությունների թղթապանակը պետք է լինի շատ ավելի ընդգրկուն ու բազմակողմ, քան թվարկել է  վարչապետը։ Նրա նշած ցանկի երկրների հետ հարաբերությունների կողքին հավասար կարևորություն ունեն նաև մեր հարևանների՝ Վրաստանի ու Իրանի հետ կապերը, Չինաստանի, Հնդկաստանի հետ հարաբերությունները, արաբական աշխարհի, Լատինական Ամերիկայի ու Աֆրիկայի երկրները։ Լայն իմաստով, արտաքին քաղաքականության մեջ չկան անկարևոր երկրներ ու ուղղություններ, բոլորն էլ կարևոր են, բնականաբար՝ որոշակի առաջնահերթությունների տարադասմամբ։ Բայց այն կարողականությամբ, որ մենք այսօր ենք իրականացնում մեր արտաքին քաղաքականությունը, այդ ընդգրկուն ու բազմակողմ դիվանագիտությունն իրականացնել ուղղակի հնարավոր չէ։

Հոկտեմբերին Երևանում տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Ձեր կարծիքով՝ այդ միջոցառումը հնարավորություն կտա՞ մեղմելու այն խնդիրները, որոնք առկա են հայ-ռուսական հարաբերություններում։   

Դժվարանում եմ ասել՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը որքանով կազդի այդ խնդիրների լուծման վրա, բայց որ կան խնդիրներ՝ անհերքելի է։ Դրա պատճառը, իմ խորին համոզմամբ, այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո մինչև օրս չի համապատասխանեցվել մեր ներքին փոփոխություններին և այսօր էլ շարունակում է վարվել առավելապես նախկինի իներցիայով։

Հեղափոխությամբ մենք հաստատել ենք իրապես ժողովրդավարական կարգ երկրի ներսում, ինչից պետք է բխեցվի նաև արտաքին քաղաքականությունը, որը, որքան էլ ծեծված է հնչում, այդուհանդերձ պետք է լինի ներքին քաղաքականության շարունակությունը։ Մինչդեռ մեր դեպքում  ունենք դիսոնանս՝ ներքին ժողովրդավարական կառուցակարգերի առկայության պարագայում շարունակում ենք գրեթե առանց փոփոխության վարել այն արտաքին քաղաքականությունը, որը վարում էր ավտորիտար Հայաստանը։ Եվ դա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Նախկինում դրանք կառուցված էին ոչ թե մեր երկրների միջև իրավահավասարության, այլ Ռուսաստանի գերակայությամբ սուբորդինացիայի հիման վրա, որում Հայաստանը հանդես էր գալիս վասալի կարգավիճակում։ Շուրջ երկու տասնամյակ Ռուսաստանի իշխանությունը սովորել էր այդ սուբորդինացիային, Հայաստանին որպես ենթակա վերաբերվելու իրողությանը։ Իսկ դա ուղղակիորեն բխում էր Հայաստանի նախկին իշխանության ոչ լեգիտիմ վիճակից, որն այդ լեգիտիմության պակասը փորձում էր լրացնել Կրեմլին հաճոյանալով։

Հիմա Հայաստանի իշխանությունը բացարձակ լեգիտիմ է, ինչը արտաքին քաղաքականության մեջ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում իրավահավասարության դիրքերից հանդես գալու կարևորագույն ռեսուրս է, որը, սակայն, կա՛մ չի օգտագործվում, կա՛մ օգտագործվում է շատ ցածր արդյունավետությամբ։  Այդ առումով ցանկացած հնարավորություն, այդ թվում՝ հոկտեմբերին Երևանում կայանալիք այդ միջոցառումը պետք է օգտագործել հայ-ռուսական հարաբերություններում առկա կնճիռները հարթելու ու մեր հարաբերություններին իրապես ռազմավարական գործընկերության բովանդակություն հաղորդելու համար։ Դա բխում է հավասարապես և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի շահերից։

Երեկ Իսպանիայի խորհրդարանը վավերացրեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը։ Ըստ ամենայնի, մինչև տարեվերջ համաձայնագրի վավերացումը կավարտվի ԵՄ բոլոր երկրներում, և այն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի։ Ինչպե՞ս եք գնահատում այս ուղղությամբ վարվող քաղաքականությունը։

Եվրոպական յուրաքանչյուր երկրի խորհրդարանի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ գործընկերության ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր