Դեպի վեր

Ադրբեջանը պարտություն կրեց, նրանք այլևս փամփուշտ չունեն

lragir.am11/23/2017, 3:40

Ադրբեջանը պարտություն կրեց, նրանք այլևս փամփուշտ չունեն

Մեր զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը Նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախատեսվում է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը։ Ձեր կարծիքով` ամեն ինչ հա՞րթ կլինի՝ հաշվի առնելով, որ ԱլԳ հռչակագրում կա նաև ոչ հայանպաստ դրույթ։ Կարծում եմ, որ համաձայնագիրը կստորագրվի։ Ես չգիտեմ, թե վերջին վայրկյանին որևէ աննախադեպ բան կլինի, թե ոչ, բայց այս անգամ չեմ կարծում, թե հնարավոր է նման զարգացում։ Այս ընթացքում, իհարկե, շատ սադրանքներ կային, բայց հիմա գիտենք, որ Ռուսաստանը համաձայն է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրի։ Ռուսաստանն այդ համաձայնագիրը կօգտագործի ցույց տալու համար, որ կարելի է բարելավել հարաբերությունները և ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ։ Մենք օգտագործեցինք այդ պրոցեսը, որ գոյություն ունի ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։ Այսինքն այս համաձայնագիրը սպասարկելու է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի շահերը։ Այս պայմանագիրը մտնում է Ռուսաստանի դիվանագիտության քաղաքականության մեջ։ Եթե Հայաստանը լինի կամուրջ Ռուսաստանի և Եվրոպայի միջև, շատ լավ կլինի, բայց հարցն այն է, թե ով պետք է փորձի խանգարել վերջին վայրկյանին։ Ադրբեջանը փորձեց, բայց Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևից հետո, որտեղ Ադրբեջանը պարտություն կրեց, նրանք այլևս փամփուշտ չունեն։ ԵՄ-ի մյուս երկրները որևէ շահ չունեն խանգարելու Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը։ Թուրքիան չի կարող խանգարել, քանի որ ԵՄ անդամ չէ։ Այսինքն եթե ամեն ինչ ուսումնասիրում ես, խոչընդոտներ չկան այլևս։ Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու և Երևան, որտեղ նա հայտարարել է, որ ԼՂ խնդիրն արագ չի լուծվի։ Շատ նորմալ եմ գնահատում այդ հայտարարությունը։ Փաստորեն Լավրովն ասաց այն, ինչ հրապարակավ և գաղտնի ձևերով ասվում է Ադրբեջանին, որ դուք պետք է խելոք լինեք։ Ղարաբաղի հարցում Մինսկի խմբի համանախագահող երկրները խոսում են մեկ լեզվով, որ այլ ուղի չկա, բացի փոխզիջումից։ Այսօր Հայաստանը գոհ է, որովհետև Ադրբեջանը փակուղու առջև է։ Լավրովն ասաց այն, ինչ ասում են Հայաստանի դիվանագետները, իսկ դա հաղթանակ է հայկական կողմի համար։ Արդյոք Ադրբեջանը կընդունի՞ բանակցային գործընթացը և փոխզիջման սկզբունքը, ես չգիտեմ։ Մյուս կողմից Հայաստանը գոհ է այս վիճակից, բայց վաղը ինչ կլինի, չենք կարող ասել։ Եթե նույնիսկ հայտարարվում է, որ այս հարցը լուծվելու է երկար ժամանակահատվածի կտրվածքով, արդյոք մեր հասարակությունը, իշխանությունը, բանակը պատրա՞ստ են տարածքները վերադարձնել, թե ոչ։ Նույնիսկ եթե ադրբեջանցիներն ասեն՝ մենք փոխզիջմանը համաձայն ենք և ընդունում ենք, որ Ղարաբաղում ինքնորոշման սկզբունքը գործի, դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է վերադարձնի տարածքները։ Շատերն ասում են, որ ադրբեջանցիները փակուղու մեջ են, որ նրանք ամեն բան փորձեցին՝ օգտագործելով համանախագահող երեք երկրների միջև եղած տարբերությունները, բայց հաջողության չհասան, և հայերը հիմա ուրախ են, բայց խորքում և իրականության մեջ խնդրի լուծումը փոխզիջումն է, որը ենթադրում է տարածքների վերադարձ։ Այսինքն խաղաղության գինը սա է։ Երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ Արցախի հարցի լուծումը ցավոտ է լինելու, հենց դա նկատի ունի։ Այսօր ուրախ ես, ժպտում ես, վաղը կարող է ցավոտ լինել։ Բոլոր դեպքերում խնդրի լուծման հարցում վերջին խոսքը պետք է պատկանի Արցախի ժողովրդին։ Մենք գիտենք, որ ադրբեջանցիները ոչ մի փոխզիջման համաձայն չեն, նրանք չեն հարգում մեզ, Էրդողանն իր հերթին չի հարգում Հայաստանին։ Հայաստանն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր