Դեպի վեր

Սուրեն Հասմիկյան․ Այսօր ստեղծվում է կինոյի նոր տեսակ

azatutyun.am03/15/2019, 1:30

Սուրեն Հասմիկյան․ Այսօր ստեղծվում է կինոյի նոր տեսակ

Կինոգետ, կինոքննադատ, արվեստաբանության պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը մի շարք գրքերի, հազարից ավելի կինոքննադատական հոդվածների, բազմաթիվ սցենարների հեղինակ է: 1972 թվականից ի վեր ծավալել է իր մանկավարժական գործունեությունը՝ դասավանդելով նախ Երևանի մանկավարժական ինստիտուտում, ապա ավելի քան 35 տարի՝ Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում:

Հասմիկյան ազգանունը նախապես կեղծանուն էր ընտրել ի պատիվ իր հանրահայտ տատիկի՝ հայ թատրոնի մեծագույն դերասանուհիներից մեկի՝ Հասմիկի, իսկ հետո այն գործածել է որպես պաշտոնական ազգանուն:

«Ազատության» հետ զրույցում անդրադառնալով հայ ժամանակակից կինոյի զարգացման հրատապ խնդիրներին՝ 84-ամյա վաստակաշատ կինոքննադատը փիլիսոփայական պատասխան տվեց․ - «Այսօր ես այն տարիքին եմ, որ համարում եմ, որ ես իրավունք չունեմ լինել կինոքննադատ: Կինոքննադատն այն մարդն է, որն իր ժամանակակիցների արվեստն է գնահատում: Իմ ժամանակը անցել է, հիմա նոր սերունդ է եկել, և իրենց սերնդից պետք է դուրս գա այն մարդը, որը կողքի հայացք նետի իրենց ստեղծած ֆիլմերին և գնահատականներ տա»:

Նրա համոզմամբ, այսօր ստեղծվում է կինոյի նոր տեսակ, ծնունդ են առնում ֆիլմեր, որտեղ մեկ մարդը թե՛ պրոդյուսեր է, թե՛ սցենարի հեղինակ և թե՛ ռեժիսոր: Այս դեպքում, ասում է, դժվար է կինոքննադատի հայացքով նայել, որովհետև ավանդական կինոն կոլեկտիվ աշխատանք է:

Հասմիկյանը ցավով նկատում է, որ հիմա անգամ առաջին կուրսի ուսանողներն են փորձում այդպես ֆիլմեր ստեղծել ու դա անվանել հեղինակային կինո․ - «Ես դեմ եմ այդ հասկացողությանը, դա սխալ մեկնաբանություն է: Արթհաուս չի, արթհաուսը բարձր արվեստ է․․․ Դա չի նշանակում, որ առաջին կուրսում կարող է անել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր