Դեպի վեր

Շարջան դառնում է ԱՄԷ-ի տուրիստական նոր ուղղությունը

newmag.am05/23/2019, 10:24

Շարջան դառնում է ԱՄԷ-ի տուրիստական նոր ուղղությունը

Շարջայի արևելյան ափը կդառնա ԱՄԷ-ի տուրիստական նոր ուղղությունը

Խորֆականում թողարկել են մասշտաբային ծրագիր․ երեքկիլոմետրանոց ծովափը կդառնա բաց երկնքի տակ զվարճանքի կենտրոն, որը կկառուցվի ժամանակակից ինֆրաստրուկտուրայով։

Շարջայի ներդրումների կառավարման և զարգացման նախարարությունը հայտարարել է նոր ծրագիր, որն ուղղված կլինի Շարջան համաշխարհային դասի տուրիստական նոր ուղղություն դարձնելուն։ Այն բաժանված կլինի մի քանի մասի, ներառյալ երեքկիլոմետրանոց ծովափի ռենովիացիան և Էմիրաթի արևելյան ափում՝ Խորֆականում, շինարարություն։ Ծովափի մոտակայքում կլինեն ռեստորաններ, խանութներ, 170 համարանոց Օմանի նեղուցի տեսարանով հյուրանոցներ, ամֆիթատրոն, մարզադաշտ, վազքուղիներ։ Շինարարության առաջին փուլը կսկսվի այս տարվա դեկտեմբերին։

Շարջայում բացվել է առաջին 5 աստղանի բուտիկ-հյուրանոց Al Bait-ը

Հյուրանոցը գտնվում է պատմական «Շարջայի սիրտը» թաղամասում և իրենից ներկայացնում է հին տների յուրօրինակ հավաքածու։ Դրանք մի ժամանակ պատկանում էին տեղացիներին, որոնք Շարջայի պատմության վրա մշակութային, ինտելեկտուալ և քաղաքական ազդեցություն են ունեցել։ Այստեղ կան լողավազանով սպա-կոմպլեքս, սաունաներ և համամ, երկու ռեստորան, սրճարան, հուշանվերների խանութ, թանգարան և գրադարան։

Al Bait-ը (արաբերենից թարգմանաբար նշանակում է «տուն») ունի 53 շքեղ համար, որոնք կառուցված են արաբական ոճով։ Ուշադրություն դարձնելով մասշտաբի և այս ծրագրի կարևորության վրա՝ մշակութային ժառանգությունը վերականգնելու և պահպանելու առումով,  GAJ  բրիտանական ճարտարապետական բյուրոն ստեղծել է օրիգինալ ինտերիեր բնական նյութերից, կարևորել է այս տարածքի պատմական տեսանկյունից արժեքավոր լինելը։

Հյուրերին առաջարկում են սրճարան թեյի մեծ տեսականիով, սուրճ, արաբական քաղցրեղեն և դեսերտներ, պաղպաղակի խանութ, սպա-կենտրոն լողավազանով, համամ, սաունա, ջակուզի, մերսման սենյակներ, և բիզնես կենտրոն՝ բանակցությունների սենյակներով։

Al Bait-ի տարածքում է գտնվում թանգարան և գրադարան, որտեղ պահպանվում են պատմական փասատաթղթեր և Ալ Միդֆա ազդեցիկ ընտանիքի հին իրերը։ Հյուրանոցից մի քանի քայլ հեռավորության վրա կան թանգարաններ, արվեստի սրահներ և Ալ Արսայի, Ալ Շանասիյայի և Ալ Մասկուֆի ավանդական շուկաները։ Հյուրերը կարողանում են ամբողջությամբ ընկղմվել հին արևելքի միջավայրի և էմիրաթի պատմության մեջ։

Al Bait բուտիկ-հյուրանոցն ունի մեքենաների շղեք պարկ, որը ներառում է Մերսեդեսի վերջին մոդելները և կուլտային 1976 թվականի Mercedes Pullman լիմուզինը, ունի նաև ուղղաթիռի հրապարակ։

Շարջայում լույսի փառատոնն անցկացվում է փետրվարի 6-16-ը

Այս տարի Շարջայում անցկացվել է 9-րդ ամենամյա լույսի փառատոնը։ Ծրագրում լուսային շոու կար, 3D ինստալյացիաներ և երաժշտական ներկայացումներ համաշխարհային արտիստների մասնակցությամբ։

Շոուներն անցկացվում են ամեն երեկոյան ժամերին։ Բացի այդ, ամեն երեկո Հալիդի ծովածոցում կարելի է տեսնել ջրային գեղեցիկ ներկայացում։ Ֆեստիվալի օրերին լուսավորվում են Շարջայի շինությունները՝ ընգծելով դրանց ճարտարապետական տեսքը։

Շարջայի լույսի փառատոնը համարվում է տարածաշրջանի ամենակարևոր իրադարձո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր