Դեպի վեր

Կաշառք` քաղաքական շանտաժի նկատառումով

slaq.am09/11/2019, 1:48

Կաշառք` քաղաքական շանտաժի նկատառումով

Աղբյուրը՝ yerevan.today

Փաշինյանը նախապատրաստվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատավարությանը։ Նա շանտաժ է նախապատրաստում։ Եվ ապահովել է օրենքն ու սահմանադրությունը կեղծիքով ու հարկադրանքով ոտնահարելու նախադրյալներ։ Բանն այն է, առաջիկա սեպտեմբերի 12-ին վերսկսվելու է նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու ևս երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առաջադրված անհիմն մեղադրանքով քրեական գործի դատաքննությունը: Իսկ օրերս Փաշինյանի կառավարությունը որոշեց՝ 2008-ի մարտի 1-ին Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ և նույն Փաշինյանի ակտիվ կազմակերպական ջանքերով ու հրահանգավորմամբ տեղի ունեցած ոճրագործության 10 զոհերի հարազատների իրավահաջորդներին և վիրավորներին դրամական աջակցություն տրամադրել:

Եթե նախագահ Քոչարյանի նկատմամբ մեկ տարի առաջ սանձազերծված վերահսկվող նախաքննությունը և պարտադրված դատավճիռները քաղաքական հաշվեհարդարի բաղկացուցիչներ չեն, ապա օրվա կառավարության որոշումը հիմք կունենար միայն այն դեպքում, երբ դատարանը որոշեր` թե ովքեր են մարտի 1-ի զոհերի ու վիրավորների մեղավորները։ Մինչդեռ գործադիր իշխանության անունից աճապարանքով ընդունված Փաշինյանի որոշումը անուղղակիորեն, բայց անհերքելի հաստատում է, որ նա գիտակցում է մարդասպանության ուղղակի հրահանգիչը լինելու իր մեղքը և իր փոխարեն մեղավոր է նշանակել նախագահ Քոչարյանին։

Դատավարության ընթացքում իր այս նկրտումը «հաստատելու» համար նա դատաքննության մասնակից է դարձնելու մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին ու վիավորներին։ Իրավական պրոցեսին հուզական ելևէջներ հաղորդող ու շեղող, ճշմարտությունը պարտակող այս հնարքը նախկինում արդեն օգտագործվել է։ Իսկ որպեսզի կոնկրետ դեր ստացած մասնակիցները շահագրգիռ ու կառավարելի լինեն և թելադրված ցուցմունքներն ու վկայությունները տան, մինչև դատավարության մեկնարկը նրանց կառավարության որոշմամաբ բյուջեից կաշառք են բաժանելու։

Այս նպատակով պետբյուջեից հատկացվել է 720 միլիոն դրամ։ Որպես միանվագ օգնություն, 10 զոհերի իրավահաջորդները կստանան 30 միլիոնական դրամ, ծանր մարմանական վնասվածք ստացած 10 անձինք` 15 միլիոնական դրամ և միջին ծանրության վնասվածք ստացած 54 անձ` 5 միլիոնական դրամ։ Բացի այս, իր ծանր հանցագործությունը գիտակցած օրվա վարչապետը նաև խոստացել է նույն մասշտաբի փոխատուցում` դատավարությունից հետո, եթե տուժողները տհաճ «անակնկալներ» չմատուցեն։ Փաստացի. Փաշինյանը 11 տարի առաջ գործած իր ոճիրը հատուցում է քաղաքացիների մուծած հարկերից ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր