Դեպի վեր

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հարցազրույցը Marca ռադիոլիքին

armtimes.com03/20/2020, 3:48

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հարցազրույցը Marca ռադիոլիքին

ՀՖՖ լրատվական ծառայությունը ներկայացնում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հարցազրույցը:

Ինչպես ստացվեց, որ որոշեց գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, որոնք են մեր թիմին բնորոշող գծերը, ինչ կարծիքի է Հենրիխ Մխիթարյանի մասին և ինչ ակնկալիքներ ունի Ազգերի լիգայից: Այս և այլ թեմաների մասին է Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի առաջին բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին:

-Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները Հայաստանից:

-Շատ դրական զգացողություններ ունեմ և ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում, այստեղ ինձ շատ լավ ընդունեցին: Խանդավառված եմ Հայաստանում աշխատելու կապակցությամբ և ցանկանում եմ իմ լուման ներդնել հայկական ֆուտբոլի հետագա զարգացման հարցում:

-Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:

-Հայաստանի հավաքականը գլխավորելու որոշման կայացման հարցում շատ կարևոր էր այն հանգամանքը, որ այստեղ աշխատում են Խինես Մելենդեսը և Անտոնիո Ֆլորեսը: Նրանք իմ ուսուցիչներն են եղել Իսպանիայում մարզչական դասընացների ընթացքում: Բայց ինձ առաջին հերթին հետաքրքրեցին ֆեդերացիայի նոր ղեկավարության ծրագրերը: Երբ առաջին անգամ հանդիպեցի և զրուցեցի նախագահի հետ, հասկացա, որ սա լուրջ նախագիծ է: Գիտեմ, թե ինչ մեծ ցանկությամբ են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները գալիս հավաքական և ինչ հպարտությամբ են կրում ազգային թիմի մարզաշապիկը:

Սևիլյայի» ղեկին ամենից շատ խաղ անցկացրած մարզիչն եք։ Ի՞նչ է դա նշանակում Ձեզ համար:

-Մանկուց երկրպագել եմ «Սևիլյային»: Ինձ համար մեծ պատիվ է այն փաստը, որ ես «Սևիլյային» ղեկին ամենից շատ խաղեր անցկացրած մարզիչն եմ: «Սևիլյան» լավագույն ակումբներից է ոչ միայն Իսպանիայում, այլև Եվրոպայում և ամբողջ աշխարհում, ինչի վկայությունն է այն, որ թիմը վերջին 15 տարիներին բազմաթիվ տիտղոսներ է նվաճել եվրոպական ակումբային մրցաշարերում և համարվում է Եվրոպա լիգայի արքան:

-Որո՞նք են հավաքականի և ակումբի գլխավոր մարզչի աշխատանքի հիմնական տարբերությունները:

-Չնայած մինչ այս աշխատել եմ միայն ակումբներում, բայց շատ լավ պատկերացնում եմ ազգային հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքի առանձնահատկությունները: Ակումբում դու ամբողջ տարվա ընթացքում թիմի հետ ես, և աշխատանքն ավելի հեշտ է: Հավաքականում ժամանակն ավելի քիչ, է և շատ կարևոր է այդ ընթացքում քո ձեռքի տակ եղած ռեսուրսների ճիշտ բաշխումն ու կառավարումը: Ցանկացած մարզչի համար իդեալական կլիներ ունենալ շատ ուժեղ ֆուտբոլիստներ և ադապտացնել նրանց իր գաղափարներին, տակտիկական մտահղացումներին, սակայն մարզիչը շատ հաճախ ընտրում է իր մարտավարությունը՝ հաշվի առնելով ձեռքի տակ եղած ֆուտբոլիստների կարողությունները: Շատ կարևոր է նաև լավ մթնոլորտ ստեղծել և ճիշտ մոտեցում դրսևորել ֆուտբոլիստներին մոտիվացնելու համար: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ, լինելով ազգային հավաքականի ֆուտբոլիստ, ինքն ընտրյալ է և մեծ պատասխանատվություն է կրում:

-Դիտել եք Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները: Ինպիսի՞ն է թիմի ընդհանուր խաղամակարդակը:

-Հայաստանի ազգային հավաքականում կան ֆուտբոլիստներ Իտալիայի Ա սերիայից, գերմանական Բունդեսլիգայից, Ռուսաստանի Պրեմիեր լիգայից: Նրանց որակները, իհարկե, տարբերվում են մյուսներից, բայց մարզչի գլխավոր խնդիրը հենց տարբեր խաղամակարդակ ունեցող ֆուտբոլիստերից միասնական թիմ ստեղծելն է և իր գաղափարները հնարավորինս մատչելի կերպով տեղ հասցնելը:

-Ի՞նչ կարծիքի եք Հենրիխ Մխիթարյանի մասին։

-Հենրիխ Մխիթարյանն անչափ բարձրակարգ ֆուտբոլիստ է, իսկական պր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր