Դեպի վեր

Լրագրողական կազմակերպությունները համապատասխան քայլեր են ձեռնարկելու հավաքում լրագրողների հետ կապված ցանկացած դեպքի հետ կապված

armenpress.am04/20/2018, 1:54

Լրագրողական կազմակերպությունները համապատասխան քայլեր են ձեռնարկելու հավաքում լրագրողների հետ կապված ցանկացած դեպքի հետ կապված

Լրագրողական կազմակերպությունները հավաստիացնում են՝ հետևելու են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի ընթացքում բոլոր իրադարձություններին և անտարբեր չեն մնալու լրագրողների հետ կապված ոչ մի միջադեպի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 20-Ին կայացած ասուլիսում այս մասին փաստեցին կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Լրագրողական կազմակերպությունները շարունակելու են շատ ուշադիր հետևել գործընթացին: Անտարբեր չենք մնալու լրագրողների իրավունքների, աշխատանքի խոչընդոտման հետ կապված ոչ մի փաստի նկատմամբ: Եվ դա ոչ միայն հանրայնացնելու ենք, այլ նաև հակազդման քայլեր ենք ձեռնարկվելու»,-ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Մելիքյանի կարծիքով՝ հավաքի ընթացքում լրագրողների աշխատանքի խոչընդոտման տարբեր դեպքեր են եղել: «Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնությունները մենք դեռ երեկ հայտարարությամբ դատապարտել ենք: Սակայն այսօր առավոտյան նույն լրագրողի նկատմամբ կրկնվեց ոստիկանների կողմից ուժի կիրառումը և ոստիկանական մեքենայի մեջ մտցնելը: Հետո ոստիկանությունն ասաց, որ շփոթմունք է եղել»,-ասաց Մելիքյանն ու հավելեց, որ եթե լրագրողն իր բեյջով է ներկայանում, չի կարելի նման վերաբերմունք ցույց տալ:

Նրա խոսքով՝ ճնշումները ցանկացած դեպքում ֆիքսվում և տեղ են գտնում իրենց զեկույցներում՝ անկախ նրանից՝ ճնշում իրագործողը իշխանության, ընդդիմության ներկայացուցիչ է, թե՞ շարքային քաղաքացի: «Անհնազանդությունը որոշ օրենքներ կարող է խախտել: Մենք համարում ենք, որ հավաքի մասնակիցների «Հանրային ռադիոյի» շենք ներխուժելն ու անհապաղ եթեր պահանջելը, նաև դուռ կոտրելը իրավունքի խախտում են: Սակայն, Փաշինյանը, հասկանալով՝ ինչ է եղել, ներողություն է խնդրել և պատրաստակամություն հայտնել փոխհատուցել: Իրավապահ մարմինները ևս շատ օպերատիվ կերպով են գործել, արդեն կան ձերբակալվածներ»,-նշեց Մելիքյանը:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի կարծիքով՝ ցանկացած իրավիճակում լրագրողներին բռնության ենթարկելը կամ նրանց աշխատանքը խոչընդոտելը անթույլատրելի են: Սակայն նա նկատեց դրական մի միտում՝ վե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390.5396.5
EUR418430
RUR4.194.39
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր