Դեպի վեր

Մարդիկ հարմարվում են առցանց աշխատանքային ռեժիմին. Տավուշի մարզպետ

1in.am03/28/2020, 6:36

Մարդիկ հարմարվում են առցանց աշխատանքային ռեժիմին. Տավուշի մարզպետ

Կորոնավիրուսը ստիպեց հասարակություններին ինքնակազմակերպվել, փնտրել ու գտնել աշխատելու, ուսուցման, հաղորդակցման ոչ ստանդարտ ու ավանդական մեթոդներ։ Եթե մայրաքաղաքում, հարակից մեծ քաղաքներում այդ ինքնակազմակերպումն ավելի դյուրին է, մարդիկ ավելի հեշտ են հարմարվում, ապա անհամեմատ դժվար է այդ ամենն անել հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում։

Ինչպե՞ս է ընթանում արտակարգ դրության պայմաններում կյանքը Տավուշի մարզում, ի՞նչ միջոցառումներ են իրականացրել տեղական իշխանությունները։ «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին։

– Ընդհանրապես արտակարգ դրության դեպքում կան սահմանված ընթացակարգեր։ Մեկը արտակարգ իրավիճակի մարզային հանձնաժողովն է, որը մարզում իրականացնում է արտակարգ դրության հետ կապված միջոցառումները։ Ստեղծվել են նաև համայնքային շտաբեր, որոնք ներառում են նախկին խորհրդային չորս շրջանները։ Նրանցից երկուսը խոշորացված համայնքներ են՝ Բերդի և Դիլիջանի խոշորացված համայնքները։ Մյուս տարածաշրջաններում ևս միասնական շտաբ է գործում՝ Իջևանի հարակից համայնքներով և Նոյեմբերյանի երեք խոշորացված համայնքներով։ Աշխատանքները բաժանված են ըստ ուղղությունների՝ առողջապահական, սոցիալական, տնտեսական։ Ամբողջ հանրապետության նման Տավուշում ևս իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի կանխենք կորոնավիրուսի տարածումը, նպաստենք մարդկանց զգոնությանը և կազմակերպվածությանը։ Շատ կարևոր է, որ զուգահեռ զբաղվում ենք նաև տնտեսական զարգացման հարցերով, քանի որ այս իրավիճակում նոր մարտահրավերները հաղթահարելու միակ ճանապարհը տնտեսական զարգացման ավելի բարձր ցուցանիշներ ապահովելն է։ Ստեղծվել է հատուկ հանձնախումբ, որն անվանել ենք հնարավորությունների աշխատանքային խումբ։ Այդ խումբն ուսումնասիրում է զարգացման բոլոր ուղղությունները, մարտահրավերները։ Օրինակ՝ հաշվի ենք առել, որ առաջիկա ժամանակներում տուրիզմի ոլորտը ոչ միայն չի կարող արդյունք ապահովել, այլ դեռ մենք պետք է աջակցենք կազմակերպություններին, այնտեղ աշխատող անձանց։ Առաջիկա ամիսներին դա լինելու է սոցիալական մարտահրավեր մեզ համար։ Մենք նաև հնարավորություններ ենք ստեղծում, որպեսզի այդ անձանց ներգրավենք այլ՝ ավելի մեծ պահանջարկ ունեցող աշխատանքներում։ Համոզված եմ, որ մեր ջանքերն ապարդյուն չեն անցնի։ Զուգահեռ աշխատում ենք նաև հանրային հարթակներ ստեղծելու համար, որոնց մասնակիցները կլինեն ոչ միայն մարզպետարանի և պետական համակարգի աշխատակիցները, այլև ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր