Դեպի վեր

Կրեմլը որոշել է չեզոք դիրք զբաղեցնել Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններին, պնդում է Ցեպկալոն

azatutyun.am08/3/2020, 2:24

Կրեմլը որոշել է չեզոք դիրք զբաղեցնել Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններին, պնդում է Ցեպկալոն

Բելառուսի նախագահի չգրանցված թեկնածու Վալերի Ցեպկալոն պնդում է, որ Կրեմլը որոշել է չեզոք դիրք զբաղեցնել օգոստոսի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին և չսատարել թեկնածուներից ոչ մեկին, ներառյալ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Ուկրաինական կայքերից մեկին տված հարցազրույցում Ցեպկալոն ասել է, թե Ռուսաստանի ղեկավարությունն, իր տվայլներով, նման որոշում է կայացրել, քանի որ «չի ցանկանում կռվել բելառուս ժողովրդի հետ»:

Ռուսաստանի իշխանությունները նրա կարծիքով, չեն ուզում բաց աջակցել Լուկաշենկոյին, քանի որ վստահ չեն, որ նա կկարողանա պահպանել իշխանությունը և եթե աջակցեն, հնարավոր է դառնան բելառուսցիների թշնամին: «Մյուս կողմից Կրեմլը չի կարող նաև բաց աջակցել Լուկաշենկոյի հակառակորդներին, որովհետև հազար ու մի պայմանավորվածություն ունի Լուկաշենկոյի հետ», - ասել է բելառուսցի քաղաքական գործիչը, ով վերջերս Մինսկից տեղափոխվել էր Մոսկվա՝ հայտարարելով, թե Բելառուսի իշխանությունները պատրաստվում են նրան ձերբակալել: Այսօր հայտնի դարձավ, որ Ցեպկալոն Մոսկվայից տեղափոխվել է Կիև:

Վալերի Ցեպկալոյի կինը, ինչպես մյուսի չգրանցված թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի կինը, միացել է Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը այսօր համարվող Սվետլանա Տիխանովսկայայի նախընտրական շտաբին և նրա հետ միասին մասնակցում են մարդաշատ հանրահավաքների: Բելառուսցի ընդդիմադիրի խոսքով՝ Մոսկվան այս իրավիճակում ընտրել է միակ ճիշտ որոշումը՝ չպաշտպանել թեկնածուներից ոչ մեկին:

Ցեպկալոն նախկին դիվանագետ, գործարար և թոփ-մենեջեր է, գարնանը նա անսպասելիորեն առաջադրեց իր թեկնածությունն ընտրություններին և բանկիր Վիկտոր Բաբարիկոյի հետ միասին դարձավ Լուկաշենկոյի գլխավոր մրցակիցներից մեկը: Ոչ նրան, ոչ էլ կալանավորված Բաբարիկոյին, սակայն, Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես թեկնածու չի գրանցել:

Նախագահական քարոզարշավի շրջանակներում մինչդեռ տեղի են ունենում ընդդիմադիրների աննախադեպ մարդաշատ հանրահավաքներ Բելառուսի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Մինսկում: Մարդաշատ բողոքի ակցիաների հետ զուգահեռ կտրուկ վատացել են Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունները: Լուկաշենկոն Մոսկվային ուղղակիորեն մեղադրում է ընտրություններին միջամտելո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր