Դեպի վեր

Կայացավ Կոմիտասի 151-ամյակին նվիրված «Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան

armenpress.am09/26/2020, 1:00

Կայացավ Կոմիտասի 151-ամյակին նվիրված «Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Վարդապետի 151-ամյակին նվիրված «Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, դերակատարները՝ Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Վահե Բեգոյանը: Ֆիլմի երաժշտության հեղինակը երգիչ, երգահան Հայկոն է (Հայկ Հակոբյան):

Քեշիշյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ֆիլմը պատմում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ստեղծագործական համատեղ աշխատանքի՝«Անուշ» օպերայի մասին:

«Նրանց նամակագրությունը ֆիլմի հիմքն է (նամակները պահվում են Հովհ. Թումանյանի տուն թանգարանում՝ Երևան- խմբ.): Այդ նամակներով ուղղորդվելով՝ կառուցվում է այն օրերի իրական պատկերը, երբ նրանք երկուսով մտածում էին «Անուշ» օպերայի մասին: Թումանյանն արդեն գրել էր «Անուշ» պոեմը, իսկ Կոմիտասը իշխանուհի Մարիամ Թումանյանի առաջարկով հանձն է առնում պոեմի հիման վրա օպերա ստեղծել: Նամակները բացահայտում են, որ թե՛ Կոմիտասը, թե՛ Թումանյանը, նուրբ հումորի տեր մարդիկ էին և կարող էին լրջագույն թեմաները դարձնել նոր հեքիաթի կամ երաժշտական խաղիկի նյութ: Միևնույն ժամանակ նրանք հայրենիքի և հայ ժողովրդի հոգսերով ապրող մտավորականներ էին»,- նշեց ռեժիսորը և հավելեց, որ սա փաստագրական-խաղարկային ֆիլմ է:

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆիլմում կատարում էր իշխանուհի Մարիամ Թումանյանի դերը:

«Մի նկատառում եմ ցանկանում անել՝ մեր մեծ բանաստեղծներին, գրողներին մենք սկսել ենք դիտարկել որպես սովորական երևույթներ: Մենք սովորել ենք նրանց մեծությանը, բայց չենք պատկերացնում, թե յուրաքանչյուր նոտայի կամ գրած խոսքի հետևում որքան կյանք, սեր կամ կիսատ մնացած սեր ու դժվարություն է պարփակված: Կոմիտասը հավաքել է լավագույնը՝ ծաղիկների բույրից մին...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր