Դեպի վեր

Կոնյակի բույրով ջազ՝ Երեւանում. «ARARAT Jazz Night»-ով ամփոփվեց «Yerevan Jazz Fest 2022»-ը

bravo.am12/6/2022, 11:18

Կոնյակի բույրով ջազ՝ Երեւանում. «ARARAT Jazz Night»-ով ամփոփվեց «Yerevan Jazz Fest 2022»-ը

Երեւանյան միջազգային 8-րդ ջազ փառատոնն օրեր շարունակ մթնոլորտը ջազային նոտաներով լցնելուց հետո ամփոփվեց «ARARAT Jazz Night» երեկոյով: Հայ եւ արտասահմանցի հայտնի կատարողների մասնակցությամբ համերգներից հետո փառատոնի փակման երեկոյի հյուրը 11 «Գրեմմի» մրցանակակիր, հանրահայտ Ֆիլիպ Լասիթերն էր՝ իր բենդի հետ: Մինչ արտիստը կբարձրանար բեմ, ներկաներն ունկնդրեցին «Mad Blues Band»-ի` Արտակ Ներսիսյանի` պարոն Հարմոնիկայի եւ Լուկաս Մադոյանի կատարումները, ինչպես նաեւ վայելեցին ARARAT կոնյակների եւ նրանց հիմքով պատրաստված կոկտեյլների համային երանգները:

16


Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց, որ երկրում իրավիճակով պայմանավորված՝ մեծ երկընտրանքի առաջ են եղել՝ անե՞լ, թե՞ չանել փառատոնը. «Վերջին պահին որոշեցինք իրականացնել եւ մի քանի օրվա մեջ վերականգնեցինք մեր բանակցություններն արտիստների հետ: Հիմա ուրախությամբ եմ նշում, որ շատ դրական արձագանքներ ենք լսել. այս տարվա փառատոնը եւս հաջողված է: Միշտ սպասումներ կան, որ լավ կանցնի, առավել եւս, երբ լավ արտիստներ եւ բենդեր են մասնակցում, բայց որ այսչափ դրականը կլսենք, անգամ ես չէի պատկերացնում: Հանդիսատեսը կարոտել էր»:

16


Փառատոնն ավելի զանգվածային դարձնելու նպատակ ունեն. «Տարիներ շարունակ Երեւան ենք բերել արտիստների, որոնց հետ արդեն ընկերացել ենք՝ ԴիԴի Բրիջուոթեր, Ռիչարդ Բոնա, Մարկուս Միլլեր, Արտուրո Սանդովալ եւ այլք: Բոլորը սիրով են գալիս ու տպավորված հեռանում մեր պատմությամբ եւ մշակույթով: Բոլորին նաեւ միշտ շատ տպավորում են այստեղի մարդիկ՝ իրենց ջերմությամբ: Այս երե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր