Դեպի վեր

Միջազգային սկանդալ. Բայդենի եւ Պորոշենկոյի՝ 1 միլիարդ դոլար կաշառքի մասին ձայնագրությունը հայտնվել է համացանցում

armtimes.com05/20/2020, 9:54

Միջազգային սկանդալ. Բայդենի եւ Պորոշենկոյի՝ 1 միլիարդ դոլար կաշառքի մասին ձայնագրությունը հայտնվել է համացանցում

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ քրեական գործ է հարուցվել՝ պետական դավաճանության եւ իշխանության չարաշահման հոդվածներով այն բանից հետո, երբ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչը երեկ հրապարակել է Պորոշենկոյի դեմ հնչեղ ապացույց:

Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն: Թերթի տվյալներով, դատախազությունը Պորոշենկոյի դեմ գործին է կցելու այն կրիչը, որը ներկայացրել է Դերկաչը: Կրիչի վրա ձայնագրությունն է՝ Պյոտր Պորոշենկոյի, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի եւ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ:

Ավելի վաղ Դերկաչը հրապարակել է հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ՝ ենթադրաբար Բայդենի ու Պորոշենկոյի ձայներով: Այդ ձայնագրությունները, ըստ պատգամավորի, վկայում են միջազգային կոռուպցիայի եւ նխակին նախագահի պետական դավաճանության մասին:

Խոսակցություններից մեկում նշվում է Ուկրաինայի նախկին դատախազ Վիկտոր Շոկինի ազատման մասին՝ Բայդենի պահանջով: Որպես փոխհատուցում, ըստ ձայնագրության, Բայդենը խոստացել է Ուկրաինային փոխանցել 1 միլիարդ դոլար:

Բացի այդ, քննարկվել են խորհրդարանում կոալիցիայի առկայության, Արսենի Յացենյուկի կառավարության հրաժարականի եւ Վլադիմիր Գրոյսմանի կողմից նախարարների կաբինետի հաստատման հարցերը: Ավելին, խոսակցություններից մեկում Պորոշենկոն, դատելով ներկայացված ապացույցներից, Բայդենին հաստատել է Ռադայում կոալիցիայի բացակայության հարցը:

Դերկաչը հայտնել է, որ բոլոր ձայնագրությունները ստացվել են լրագրողներից եւ փոխանցվել գլխավոր դատախազի գրասենյակին՝ հանցագործությունների մասին հայտարարությունների հետ միասին՝ քրեական գործ հարուցելու համար:

Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը, որը աշխատանքից ազատվել է 2016-ին, երեկվա այս բոլոր բացահայտումներից հետո իրավապահ մարմիններում հայտարարություն է գրել՝ իր աշխատանքներին Բայդենի միջամտության մասին:

Украинские новости» գործակալությունը՝ հետաքննությունների Պետբյուրոյի իր աղբյուրներին հղում անելով հայտնել է հիշյալ հանգամանքով քրեական գործ հարուցելու մասին:

...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր