Դեպի վեր

Գեյթսի հիմնադրամը $10 մլն է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին. Չինաստանում զոհերի թիվը հասել է 80-ի

panarmenian.net01/27/2020, 11:18

Գեյթսի հիմնադրամը $10 մլն է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին. Չինաստանում զոհերի թիվը հասել է 80-ի

27 հունվարի 2020 - 15:15 AMT

PanARMENIAN.Net - Չինաստանում վերջին 24 ժամում 2019-nCoV կորոնավիրուսով վարակվելու 700 նոր դեպք է ի հայտ եկել, իսկ մահացածների քանակը հասել է 80-ի։

Կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 2794-ի, 5794 մարդու մոտ կասկածում են վիրուսի առկայությունը, իսկ 51 մարդ բուժվել է, գրում է Deutsche Welle-ն»։

Պեկինը սահմանափակել է տրանսպորտային հաղորդակցությունը մի շարք քաղաքների հետ, երկու «Դիսնեյլենդ» է փակվել։

Իշխանություններն ընդլայնում են նոր վտանգավոր թոքաբորբի տարածման դեմ պայքարի միջոցները։ Հունվարի 26-ից արգելվել է վայրի կենդանիների վաճառքը, իսկ բոլոր անասնապահական ֆերմաներում կարանտին է հայտարարված։ Փաստացի Հուբեյ նահանգիում ավելի քան 56 մլն մարդ կարանտինի տակ է:

Մինչդեռ միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա տիկնոջ հիմնադրամը՝ Bill & Melinda Gates Foundation-ը, շտապ կարգով $10 մլն է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին, գրում է «Վեդոմոստին»։

Նշված գումարից 5 մլն դոլարը կհատկացվի կորոնավիրուսի դեմ պայքարին Չինաստանում։ Նույնքան գումար կծախսվի Աֆրիկայում վիրուսի տարածման կանխարագելման և վերահսկման կենտրոններին աջակցելու համար։

...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր