Դեպի վեր

Ոստիկանները հայտնաբերել են խաբեությամբ հափշտակված մասնատված «Մերսեդեսները»

168.am06/26/2019, 8:48

Ոստիկանները հայտնաբերել են խաբեությամբ հափշտակված մասնատված «Մերսեդեսները»

Հունիսի 20-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում խարդախության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Քաղաքացին հայտնում էր, որ խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով՝ հափշտակել են իր թանկարժեք «Մերսեդեսը»։

Քաղաքացին ցանկացել էր վաճառել մեքենան և հայտարարություն էր տեղադրել համացանցում։ Շուտով զանգել էր գնորդն ու պայմանավորվել էին հանդիպել։ Մհեր ներկայացած անձի հետ հանդիպել էին։ Մեքենան հավանել էր, գին էին պայմանավորվել։ Գնորդն առաջարկել էր գնալ Խուդյակով փողոցում գտնվող իր տուն, որպեսզի կանխավճարը տար։ Սուրճ էր առաջարկել ու խնդրել երկու րոպե սպասել, մինչ ինքը կգնար ընկերոջից կանխավճարի գումարը կվերցներ ու արագ կվերադառնար։ Ժամը 17։00-ի սահմաններում արդեն մեքենան վաճառել ցանկացողները նկատել էին, որ գնորդը տնից դուրս գալիս մեքենայի բանալիները հետն էր տարել։ Տնից դուրս գալով՝ հայտնաբերել էին, որ ոչ Մհերը կա, ոչ էլ ավտոմեքենան։

Ոստիկանությունում խաբեությամբ «W221» թափքի «Մերսեդս» հափշտակելու վերաբերյալ հաղորդումը միակը չէր։ Նախորդ օրը՝ հունիսի 19-ին, նմանօրինակ հաղորդում էր ստացվել նաև Էրեբունու բաժնում։ Մեքենայատիրոջը կրկին զանգահարել էր գնորդը, ներկայացել որպես Մհեր։ Կրկին հանդիպել էին, ուղեկցել էր Էրեբունի փողոցում գտնվող իբր իր տունը։ Կրկին վստահությունը չարաշահելով՝ դուրս էր եկել ու հափշտակել մեքենան։ Ի տարբերություն ոստիկանության Ավանի բաժանմունքում արձանագրվածի, այս դեպքում գնորդը բնակարանից դուրս գալիս, դուռը բանալիով փակել էր ու ապօրինաբար նաև զրկել տուժողներին ազատ տեղաշարժվելու իրավունքից։

Նույնաբովանդակ հանցագործության մասին հաղորդումներ կային նաև ոստիկանության Շենգավիթի և Կոտայքի բաժիններում։

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներն իրականացրին փոխգործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մի քանի ուղղություններով։ Շուտով ոստիկանության Ավանի բաժանմունքում ստացվեցին առաջին տեղեկությունները։
Սինքրոն – օպեր «Համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեր գործընկերների հետ պարզեցինք, որ Մհեր ներկայացած անձը Մալաթիա-Սեբաստիա համայնքում ապրող 30-ամյա տղամարդը։ Անմիջապես ձեռնարկեցինք համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։»

Մինչ կպարզվեր հափշտակվ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր