Դեպի վեր

Ինչպե՞ս կարելի է ձեր իսկ իշխանության ժամանակ տեղի ունեցած աղետը չհամարել ամենամեծ ողբերգություն. Արծվիկ Մինասյան

panorama.am01/24/2022, 12:24

Ինչպե՞ս կարելի է ձեր իսկ իշխանության ժամանակ տեղի ունեցած աղետը չհամարել ամենամեծ ողբերգություն. Արծվիկ Մինասյան

«Եթե գործադիր իշխանությունը կարող է քննադատել Արման Թաթոյանին, քանի որ մարդու իրավունքների խախտումը հենց գործադիր իշխանության հիմնական լծակների դրսևորումն է, ապա խորհրդարանն առնվազը պետք է պաշտպաներ ՄԻՊ ինստիտուտը»,-Մարդու իրավունքի նոր պաշտպանի ընտրության ԱԺ քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում նկատեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով Աժ քննարկումների ժամանակ ՔՊ պատգամավորների հայտարարություններին, ըստ որոնց երրորդ Հանրապետության ամենաողբերգական իրադարձությունը մարտի 1-ն է եղել՝ Մինասյանն ասաց. «Ինչպե՞ս կարելի է ձեր իսկ իշխանության ժամանակ տեղի ունեցած աղետը մեր երկրի գլխին, հազարավոր զոհերը, տասնյակ հազարավոր հաշմանդամները, խեղված ընտանիքները չհամարել ամենամեծ ողբերգությունը և դասեր չքաղելը»։

Ըստ Մինասյանի՝ այն անձը, որն ավանդույթից բխող արժեքը չի կարևորում ու դրանով չի առաջնորդվում, նա երբեք չի կարող մարդու իրավունքների պաշտգպան դառնալ և այն պաշտպանել:

Նրա խոսքով՝ դրա համար ամենակարևորը դաստիարակությունն է, հարգանքը տարիքի և փորձի նկատմամբ՝ անկախ մարդու քաղաքական հայացքներից:

«Այդ հարգանքի պակասն է, որ այսօր, ցավոք, ատելությունը, առհամարանքը, թշնամանքն ավելի է խորացնում և այս իրավիճակից դուրս գալը բոլորիս պարտականությունն է»,-ասաց պատգամավորը և նկատեց, որ եթե իշխանության ներկայացուցիչն մտածում է, որ դիմացինին ինչ ուզի՝ կարող է ասել, ապա նրանք ոչ միայն դաս չեն քաղում այլև պետականություն չեն կարող կառուցել:

Անդրադառնալով ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանի այն հայտարարությանը, որ քաղբանտարկյալների ձևակերպումը տրվել է Եվրախորհրդարանը՝ ընդդիմադիր պատգամավորն ընթերցեց այդ սահմանման երկու չափորոշիչ, որոնք չթվարկեց ՄԻՊ թեկնածուն. «Քաղբանտարկյալ է, եթե քաղաքական դրդապատճառներից ելնելով...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր