Դեպի վեր

Կառավարության հրաժարականի պահանջը մերժվածների ու իրենց մնացորդների վերջին խռխռոցն է հիշեցնում

1in.am06/27/2020, 9:42

Կառավարության հրաժարականի պահանջը մերժվածների ու իրենց մնացորդների վերջին խռխռոցն է հիշեցնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

Մաքս, հինգ տարի առաջ այս օրերին «Էլեկտրիկ Երևանի» ցույցերն էին։ Ի՞նչ է փոխվել այս տարիներին։ Գազի գինը թեև բարձրանում է, բայց մարդիկ դուրս չեն գալիս պայքարի։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ։

– Կարծում եմ, որ էս տարիներին փոխվեց մարդկանց գիտակցությունը։ Մարդիկ սկսեցին հասկանալ, որ նաև իրենք են պատասխանատու կատարվողի համար, ու որպես հետևանք եղավ հեղափոխությունը։ Թե ինչու մարդիկ դուրս չեն գալիս փողոց՝ հստակ ասել չեմ կարող երկրում չլինելու պատճառով, բայց կարծում եմ, որ մարդիկ պարզապես վստահում են ներկայիս իշխանությանը (որը, ցավոք, որոշ դեպքերում կայացնում է ոչ հասարակության բարօրությանն ուղղված քայլեր) ու նստած սպասում են, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա ապահասարակական որոշումներ կայացնել։

Մաքս, «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ ակցիաներին մասնակցածներից մեկն այսօր գրել էր, որ ինքն ամաչում է, որ մասնակցել է ռուսական կապիտալի լեգիտիմացմանը։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասին:

– Չգիտեմ, թե ով է նման բան գրել, ու չեմ կարող մեկնաբանել, բայց «Էլեկտրիկ Երևանի» վրա ցեխ շպրտողների ու պրոցեսը սևացնողների պակաս երբեք չի եղել ու դեռ երկար ժամանակ չի էլ լինի։

Հենց այդ պայքարից որոշ ժամանակ անց հեռացաք Հայաստանից։ Վերադառնալու մտադրություն կա՞ արդյոք։...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր