Դեպի վեր

Ռոբերտ Քոչարյանը՝ մարդասպանության մասին. երկու կանխավարկած

1in.am05/16/2019, 10:42

Ռոբերտ Քոչարյանը՝ մարդասպանության մասին. երկու կանխավարկած

Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարել է, որ մարտիմեկյան իրադարձության տասը զոհերից առնվազն յոթին սպանել են անհայտ անձինք: Երկրորդ նախագահն առաջին անգամ չէ, որ խոսում է այդ մասին: Թե ինչու է խոսում՝ կարող ենք դիտարկել երկու կանխավարկածով:

Մեկը բնականաբար այն է, որ նա որպես այդ պահին գործող իշխանության գլխավոր պատասխանատու՝ պատասխանատու է նաև զոհերի համար, որոնք եղել են իշխանության ուժային գործողության հետևանքը, ինչն էլ իր հերթին եղել է Ռոբերտ Քոչարյանի որոշումը: Խոսելով անհայտ մարդասպանների մասին՝ Ռոբերտ Քոչարյանն այդպիսով փորձում է խուսանավել պատասխանատվությունից՝ գուցե օգտվելով նաև այն հանգամանքից, որ անցնող տարիներին ոչնչացվել են մի շարք ապացույցներ, այդ թվում՝ փոխվել են պարկուճները, ինչի համար ՀՔԾ-ն հեղափոխությունից հետո մեղադրանք է ներկայացրել մինչ այդ մարտիմեկյան քննության ղեկավար Վահագն Հարությունյանին: Իսկ Հարությունյանը այն երկու Հարությունյաններից մեկն է, որոնք բարեհաջող պատսպարվել են Ռուսաստանում, և որոնց, ի տարբերություն ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, Ռուսաստանի իրավապահները չեն ձերբակալում:

Մյուս կանխավարկածն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն իրապես չգիտի մարդասպաններին, և դրանք իրապես անհայտ անձինք են: Բայց այդ դեպքում չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանը գիտեր քննություն իրականացնողներին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին, ԱԱԾ պետին, ոստիկանության պետին՝ բոլորին, ովքեր կազմում էին Հայաստանի իրավապահ համակարգն ու պատասխանատու էին տեղի ունեցածի ամբողջական բացահայտման համար: Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ից հետո դեռևս 40 օր նախագահ էր և ուներ տեղի ունեցածը, ըստ այդմ՝ անհայտ կրակողներին բացահայտելու հնարավորություն:

Քոչարյանի որդին, որ հերքել է միլիարդատեր, բայց հաստատել է միլիոնատեր լինելու հանգամանքը, հայտարարել է, որ Մարտի 1-ի տասը զոհերի հարազատներից հետո երկրորդ տուժողը եղել է իրենց ընտանիքը, քանի որ տարիներ շարունակ մեղադրել են հենց իրենց: Անկասկած դա իրողություն է, որ Ռոբերտ Քոչարյանն է եղել հանրության համար գլխավոր, իսկ մի շարք շերտերի համար՝ միակ մեղադրվողը: Բայց այդ դեպքում առավել ևս երկրորդ նախագահը հեռանալուց առաջ պետք է 40 օրն առավելագույն արդյունավետությամբ օգտագործեր մարտի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր