Դեպի վեր

Հայաստանն ու Լատվիան հանձնառու են ակտիվացնել քաղաքական երկխոսությունը և տնտեսական կապերը

armenpress.am02/16/2019, 10:12

Հայաստանն ու Լատվիան հանձնառու են ակտիվացնել քաղաքական երկխոսությունը և տնտեսական կապերը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ: Նախարար Մնացականյանը շնորհավորել է Էդգարս Ռինկևիչսին՝ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել ամենայն հաջողություն իր կարևոր առաքելությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները քննարկել են հայ-լատվիական օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության աշխուժացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հանձնառությունը:

Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Էդգարս Ռինկևիչսը կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը և միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Որպես համագործակցության առաջնային ոլորտներ ընդգծվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, բանկային, սննդի անվտանգության ուղղությունները՝ միաժամանակ կարևորելով փորձի փոխանակմանն ուղղված համատեղ ծրագրերի նախաձեռնումը:

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում համագործակցության դրական դինամիկայի պահպանման և առավել սե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր