Դեպի վեր

Ապրիլյան պատերազմից հետո Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ հող հանձնողին կգյուլլի, այսօր պետք է ողջուներ Փաշինյանի կեցվածքը

1in.am09/22/2020, 11:18

Ապրիլյան պատերազմից հետո Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ հող հանձնողին կգյուլլի, այսօր պետք է ողջուներ Փաշինյանի կեցվածքը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ ը։

– Պարոն Աթանեսյան, ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունն առ այն, թե Հայաստանն է տապալել բանակցությունները։ Արդյոք կարծում եք, որ նման հայտարարություն արվում է, որպեսզի առաջիկայում  պատերազմ սանձազերծի ու դրա պատասխանատվությունը դնի հայկական կողմի վրա՞։

– Ներկա փուլում Ադրբեջանում անկանխատեսելի տարաձայնություններ են, իշխող վերնախավը բաժանված է մի քանի խմբավորումների, նրանց միջև մրցակցությունն ակնհայտ է։ Արդեն իսկ բաց խոսվում է իշխանությունը Մեհրիբան Ալիևային փոխանցելու աննպատակահարմարության մասին։ Զինվորական վերնախավի նկատմամբ տարվում է պետական մակարդակով հակաքարոզչություն։ Մասնավորապես՝ ԶՈՒ-երի Գլխավոր շտաբի պետի հասցեին սոցիալական ցանցերն ու որոշ լրատվամիջոցներ հեղեղված են մեղադրանքներով։ Այս իրավիճակում, կարծում եմ, Ադրբեջանի նախագահի որևէ  հայտարարություն չպետք է լուրջ ընդունել, որովհետև նա այսօր փաստորեն իր երկրի ներքին իրավիճակին ամբողջությամբ չի տիրապետում։ Որքանով ես եմ հասկանում՝ փորձում է պատերազմի սպառնալիքի շուրջ իշխող վերնախավին ինչ-որ ներքին կոնսոլիդացիայի  բերել, որպեսզի կարողանա տիրապետել իրավիճակին։

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Ալիևին այս հարցի շուրջ «ձայնակցում են» Հայաստանի և Արցախի ընդդիմադիրները։ Նկատի ունեմ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արցախի ԱԽ նախկին քարտուղար Բալասանյանի հայտարարություններն առ այն, թե ՀՀ իշխանությունները բանակցությունները փակուղի են մտցրել։

– Պետք է մի փոքր էքսկուրս կատարել անցյալին։ Երբ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում կարգավորման թեմայով քննարկումներ էր անցկացնում, lragir.am-ը, հղում անելով Ստեփանակերտի իր աղբյուրներին, գրեց, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը այդ քննարկման ժամանակ դուռը շրխկացրել է ու հայտարարել, որ հող հանձնողին կգյուլլի։ Այսօր Վիտալի Բալասանյանը վարչապետ  Փաշինյանին փաստորեն մեղադրում է բանակցությունները տապալելու մեջ։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, 2018 թվականին ստանձնելով վարչապետի պաշտոնը, պետք է հավատարիմ մնար բանակցային այն տրամաբանությանը, որ եղել է մինչ այդ։ Դա հայտնի «Մադրիդյան սկզբունքներն են», դրա մոդիֆիկացված տարբերակները։ Այսօր փաստորեն ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանը՝ դիվանագիտական ձևակերպմամբ, իսկ Արցախը մի քիչ ավելի խիստ տոնով ասում է, որ «Մադրիդյան սկզբունքները» ընդունելի չեն։ Այսինքն՝ կարգավորումն ըստ «Մադրիդյան սկզբունքների», որը ենթադրում է տարածքների վերադարձ Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ ու անորոշ ժամկետով հետաձգված հանրաքվե, հայկակ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր