Դեպի վեր

Բողոքի զանգվածային ակցիաներից և բախումներից հետո Սերբիայի իշխանությունները հրաժարվեցին պարետային ժամի որոշումից

azatutyun.am07/11/2020, 12:36

Բողոքի զանգվածային ակցիաներից և բախումներից հետո Սերբիայի իշխանությունները հրաժարվեցին պարետային ժամի որոշումից

Երկու օր տևած բողոքի զանգվածային ակցիաներից, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներից հետո Սերբիայի իշխանություններն ի վերջո հրաժարվեցին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պարետային ժամ մտցնելու որոշումից: Վարչապետ Անա Բրնաբիչը հայտարարել է, որ պարետային ժամ սահմանելու փոխարեն կառավարությունը կարգելի տասից ավելի մարդկանց մասնակցությամբ հավաքները:

Պաշտոնական տվյալներով՝ 7 միլիոն բնակչություն ունեցող Սերբիայում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 17 հազար 300 դեպք:

Դեռևս մայիսի վերջին նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր համաճարակի դեմ հաղթանակի մասին՝ հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների շեմին չեղարկելով կարանտինային սահմանափակումները:

Ընտրություններից անմիջապես հետո երկիրը բախվել է համաճարակի տարածման նոր ալիքի՝ մեկ օրվա կտրվածքով արձանագրելով հարյուրավոր նոր դեպքեր: Վերջին տասն օրվա վարակակիրների միջին թիվը 300 է։ Հուլիսի 7-ին նախագահ Վուչիչը հայտարարեց հակահամաճարակային կոշտ սահմանափակումները վերականգնելու որոշման մասին, մասնավորապես՝ սահմանել պարետային ժամ, հավաքների արգելք, մի շարք ձեռնարկությունների աշխատանքի դադարեցում։ Սերբիայի ղեկավարը շեշտեց, որ այդ քայլին են գնում ստիպված, քանի որ մայրաքաղաք Բելգրադում իրավիճակը ծայրաստիճան ծանր է, հիվանդանոցները գերծանրաբեռնված են:

Ընդդիմախոսների պնդմամբ, մինչդեռ, Ալեքսանդր Վուչիչը շաբաթներ առաջ սահմափակումները թուլացրել էր միայն մեկ նպատակով՝ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու: Ընդդիմադիր մի շարք ուժերի բոյկոտի արդյունքում այդ ընտրություններում նրա գլխավորած ցուցակը ստացել է օրենսդիր մարմնի մանդատների մեծամասնությունը:

Ընտրություններին հաջորդած համաճարակային լարվածության և կարանտինային սահմանափակումների որոշման դեմ հուլիսի 7-ին Բելգրադը հեղեղվեց հազարավոր ցուցարարներով, ովքեր պահանջում էին Վուչիչի և կառավարության հրաժարականը՝ պնդելով, որ Սերբիայի իշխանություններն ի վիճակի չեն արդյունավետ պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ և համաճարակն օգտագործում են քաղաքական նպատակներով։

Երեքշաբթի օրը տասնյակ ցուցարարներ կեսգիշերն անց փորձել են գրոհել խորհրդարանի շենքը, ինչին ի պատասխան սերբական ոստիկանությունը հատուկ միջոցներ՝ արցունքաբեր գազ և մահակներ է կիրառել։ Բախումների ընթացքում վնասվածքներ են ստացել ոստիկանության ավելի քան չորս տասնյակ աշխատակիցներ և շուրջ երկու տասնյակ ցուցարարներ, 23 մարդ ձերբակալվել է։

Ի տարբերություն նախորդ օրերի կատաղի բախումների՝ երեկվա ցույցը համեմատաբար խաղաղ էր, ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր