Դեպի վեր

Հայ-ամերիկյան աննախադեպ ալիք. դեսպանը ցույց տվեց նոր կենտրոնը

1in.am10/20/2018, 5:12

Հայ-ամերիկյան աննախադեպ ալիք. դեսպանը ցույց տվեց նոր կենտրոնը

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որ Հայաստան կժամանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին: Ջուլիանին նախագահական ընտրություններում եղել է Թրամփի խորհրդատուների թիմում, և այն, որ Թրամփը տարավ անսպասելի հաղթանակ, հուշում է, որ թիմը բավական լավ է աշխատել: Միևնույն ժամանակ, ակնառու փաստ է այն, որ Ռուդոլֆ Ջուլիանին բավականին արդյունավետ է եղել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում, և նրա պաշտոնավարման տարիներին լուծվել են հսկա մեգապոլիսի համար տարիներ շարունակ անլուծելի համարվող մի շարք առանցքային խնդիրներ:

Այդ ամենը հուշում է, թե ինչպիսի կալիբրի գործիչ է ժամանելու Հայաստան: Եվ եթե հաշվի առնենք նաև այն, որ Ջուլիանին վերջին շրջանում լինելու է, մեղմ ասած, ոչ առաջինը, ոչ միակը և ոչ էլ ամենաբարձրը իր կալիբրով՝ առաջիկա օրերին Հայաստան կժամանի ամերիկյան ներկայիս քաղաքականության առանցքային դեմքերից մեկը՝ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ապա ստացվում է բավականին ուշագրավ պատկեր:

Հայաստանը հայտնվել է ԱՄՆ ներկայիս վարչակազմի ուշադրության կենտրոնում, ընդ որում՝ առարկայական ուշադրության, քանի որ խորհրդականների կամ խորհրդատուների կալիբրի այցերը հուշում են հենց այն մասին, որ կոնկրետ աշխատանքի սովոր մարդիկ գալիս են շատ կոնկրետ հարցեր քննարկելու: Այս շաբաթ Հայաստանում էր նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Քենթը: Իսկ ամերիկյան քաղաքականության հիերարխիայում Եվրոպայի ու Եվրասիայի ուղղությունը և այդ ուղղությամբ պաշտոնյաները նշանակալի դերակատարում ունեցող դիվանագետներ են:

Եվ ի լրումն այս ամենի՝ ԱՄՆ դեսպան Ջոն Միլսը իր, այսպես ասած, հրաժեշտի աղմկոտ հայտարարություններով, որոնք, սակայն, Հայաստանում ունեցան փոքր-ինչ տարօրինակ ընկալում: Դրանցից Հայաստանի հանրությունը, կամ այսպես ասած՝ հանրային կարծիք կանխորոշողների մեծամասնությունը կենտրոնացան միայն տարածքների հանձնման մասին հայտնի հայտարարության վրա՝ այն դեպքում, երբ հեռացող, արդեն նախկին դեսպան Միլսը արել էր մեկ այլ հիմնարար արձանագրում, որ հայ ժողովուրդը դեմ է դրան, այսինքն, որ հայ ժողովուրդն է տարածքների հանձնմանը դեմ, ոչ թե իշխանությունը: Հեռացող, այսինքն՝ դիվանագիտական պաշտոնավարման կաշկանդող հանգամանքներից դուրս եկող դեսպանն է անում այդ հայտարարությունը ու անում է Հայաստան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր